Առաջիկա օրերին եղանակը կուրախացնի․ Դեկտեմբերի 16-20-ը սպասվում է․

Հանրապետության տարածքում`․ Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Դեկտեմբերի 15-16-ը առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: