Այսօր Երևանում սպանել են Դիանային, իսկ ամուսինը ծանր վիրավորում է ստացել է. ով էր Դիանան (Լուսանկար)

2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը, շատերի կյանքի համար վտ անգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ին քնաձ իգով, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կր ակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:

Այս մասին ասվում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։Արձակված կր ակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնա սվածք, իսկ վերջինիս կինը, ստացած մարմնական վնա սվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մա հացել է:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քր եական գործ` ՀՀ քր եական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է ին քնաձ իգի 15 հատ կր ակված պարկուճ, իսկ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հատվածում գտնվող կանգառի հարևանությամբ՝ պատի և կանգառի վրա, կր ակոցների արդյունքում առաջացած վնասվածքների հետքեր:

Նախաքննությունը շարունակվում է:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրա կոցների հետևանքով մա հացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն է։

Իսկ հր ազենային վի րավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն: