Որոտանի տարածքում բախում է եղել ադրբեջանական ԶՈւ-ի հետ. Ադրբեջանն ուժեր է կենտրոնացնում

Չայզամի տարածքի շրջանում (Որոտան, Շուռնուխի հարևանությամբ) Ադրբեջանի զինված ուժերի հետ բախում է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է 24News.am-ը, հայտնում է Միկա Բադալյանն՝ իր տելեգրամյան ալիքում:

Թշնամին զոհ ունի: Ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Ի պատասխան` ռուսական զորքերը թիկունքից մոտեցել և շրջափակել են նրանց: ՀՀ ոստիկանությունը փակել է ճանապարհը:

Կան տեղեկություններ, որ ադրբեջանցիները մեծ ուժեր են մոտեցնում: