Մեր ջոկատի տղաները հասել են այն ժամակ, երբ փոխհրաձգությունը դադարել էր․ Վովա Վարտանով

Պաշտպանության նախարարությունը մոտ մեկ ժամ առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ գգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

«Ողջ մնալու արվեստը» կազմակերպության հիմնադիր նախագահ, ազատամարտիկ Վովա Վարտանովը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ «Մեր տղաները բարձրացել են դիրքեր, ՎՈՄԱ-ի նկատի ունեմ, առաջնագիծ են հասել, փոխհարձագությունը մերոնց հասնելուն պես դադարել է, մերոնք նույնիսկ չեն էլ կրակել։ Որքանով ինձ է հայտնի՝ տենց միանշանակ չէ, թե որտեղից է կրակվել ու որտեղից սկսվել»։

Նշենք, որ  Politik.am-ը հաղորդել էր , որ այս գիշեր ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցում է իրականացրել Կոռնիձոր գյուղի մոտ։ Մեր աղբյուրները, Կոռնիձոր գյուղից և Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ադրբեջանցիները դիվեսիայի ժամանակ սպանել են մեր երեք զինվորների, որոնցից մեկին գլխատել են։

Վովա Վարտանովը գլխատված զինվորի մասին ասաց՝ առաջին անգամն եմ լսում, չեմ կարծում։