Վարկած առաջին, զինվորները միմյանց են կրակել. մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից

Քիչ առաջ ArmLur.amին հայտնի դարձավ, որ իրավապահները նախնական քննության արդյունքներով պարզել են, որ զինվորները միմյանց են կրակել, իսկ թե ինչն է եղել պատճառը, կհայտնենք ավելի ուշ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին զինվորների հետ կապ ունեցող բոլոր անձինք հացաքննվում են: Մասնավորապես՝ ծառայակից ընկերներ, հրամանատարներ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։