Խուսափե՛ք աղի չարաշահումից

Աղը զրկում է օրգանիզմը կալցիումից: Որքան շատ աղ եք օգտագործում, այնքան ավելի շատ կալցիում է դուրս բերվում մեզի միջոցով: Խորհուրդ է տրվում ցածր աղային սննդակարգ ունենալ, որպեսզի օրգանիզմը կարողանա բավարար քանակով կալցիում պահել՝ ոսկորների ամրապնդման համար:

Նատրիումի քլորիդը կենսաբանօրէն անհրաժեշտ է մեր օրգանիզմին, քանի որ աղի մէջ քլորի իոնն այն հիմնական նիւթն է, որի շնորհիւ արտադրւում է աղաթթու, որը լեղապարկի հիւթի կազմի մէջ է մտնում: Ցուրտ եւ միջին ջերմաստիճանի պայմաններում ապրող մարդկանց օրական աղի օգտագործումը պէտք է կազմի 10գ., իսկ տաք երկրների բնակիչների մօտ՝ 25գ.:

Կերակրի աղն ամենատարածուած հաւելումներից է, որը շատ կարեւոր է մարդու օրգանիզմի համար: Այն կարգաւորում է նիւթափոխանակութիւնն ու ազդում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիւ գործընթացների վրայ: Մասնագէտների խօսքով՝ աղի պակասը կարող է յանգեցնել առողջական լուրջ խնդիրների, այդ թւում նաեւ գլխապտոյտների, գիտակցութեան կորստի, սրտի աշխատանքի խանգարման եւ այլն։

Եթէ օրգանիզմը զգայ աղի պակաս, ապա աղը կը վերցնի ոսկորներից եւ մկաններից՝ նման կերպ վնաս հասցնելով երկուսին էլ: Օրգանիզմում աղի պակասը կարող է առաջացնել աղեստամոքսային աշխատանքի խափանում, սրտանօթային համակարգում խախտումներ, ինչպէս նաեւ յանգեցնել ընկճախտի, ջղային եւ հոգեկան հիւանդութիւնների:

 

ԱՂԻ ՎՆԱՍՆԵՐԸ

Յաճախ մարդիկ չարաշահում են աղի օգտագործումը՝ այն հասցնելով օրական 40գ.ի։ Նրանք, ովքեր սննդի մէջ օգտագործում են մեծ քանակութեամբ աղ, յաճախ են տառապում օստէոպորոզի եւ միզաքարային հիւանդութիւններէ: Նատրիումի յաւելեալ օգտագործման դէպքում, օրգանիզմն այն հեռացնում է մէզի միջոցով՝ երիկամներով: Նման դէպքում, կալիումը՝ նատրիումի հետ միասին, հեռանում է օրգանիզմից:

Մէզի մէջ կալիումի բարձր քանակութիւնից տեղի է ունենում քարերի առաջացում միզածորանում, իսկ արեան մէջ կալիումի պակասից ոսկորների նիւթի ամրութիւնը թուլանում է եւ արդիւնքում՝ զարգանում է օստէոպորոզ:

Օրէցօր մարդն օգտագործում է աւելի աղի սնունդ, եւ արդիւնքում ի յայտ են գալիս ճարպակալում, քրոնիկական սրտանօթային հիւանդութիւններ եւ երիկամների հիւանդութիւններ: Նման դէպքերում պէտք է անցնել առանց աղի սննդակարգի:

Աղի չարաշահումը աւելորդ քաշի աւելացման պատճառ է դառնում, քանի որ աղի աւելորդ քանակութիւնը խանգարում է նիւթափոխանակութեան գործընթացներին, եւ ի յայտ են գալիս այտուցներ ու բարձր զարկերակային ճնշում: