Կերպարային հետաքրքիր լուծումներով հումորային տեսահոլովակ՝ Գոռ Հակոբյանից և Արտյոմ Կարապետյանից

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն ու դերասան Արտյոմ Կարապետյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն իրենց երկրպագուներին։ Հարսանեկան թեմայով նոր երգի հեղինակը Գոռն է, զուգերգի մտահղացումն էլ նրանն է եղել։

Գոռն ու Արտյոմը Tert.am Life–ին պատմել են նոր աշխատանքի մանրամասները։ Տղաների միջև տարիքային տարբերություն կա․ Գոռը վերհիշեց, որ ժամանակին Արտյոմ Կարապետյանն ու Ռուբեն Մխիթարյանն են շարժառիթ դարձել, որ նա մտածի այս ոլորտում քայլեր անելու մասին։ Գոռի և Արտյոմի առաջին հանդիպման ժամանակ Գոռը դեռ երեխա է եղել։

«Երկուսս էլ գյումրեցի ենք։ Երբ առաջին անգամ տեսա Արտյոմին, ես դեռ երեխա էի, իսկ իրենք նոր էին սկսել ճանաչման ճանապարհը։ Այս տարիների ընթացքում չէինք շփվել, վերջերս միասին հրավիրված էինք մի հաղորդման, նկարահանումներից եկա տուն, հետո ֆայմեցի, որ կարելի է իր հետ երգ ներկայացնել։ Միշտ սիրել եմ Արտյոմին որպես գյումրեցի ու լավ դերասան։ Զանգեցի, առաջարկեցի մի վայրկյանում համաձայնեց։ Ասաց՝ գիտեի, որ նման առաջարկ էիր անելու ինձ»,– ասաց Գոռն ու հավելեց, որ առաջարկից օրեր անց գրել է  երգն ու սևագիր տարբերակով ուղարկել Արտյոմին։

Նրանք արդեն ձայնագրել են երգը, առաջիկա օրերին կնկարահանեն տեսահոլովակը, որը հումորային կլինի․ չէ՞ որ տեսահոլովակում 2 գյումրեցի կա։ Գոռը նկատեց, որ երգն էլ հումորային է, կարծում է՝ կսիրվի հանդիսատեսի կողմից։ Գոռը պատմեց, որ տեսահոլովակում կներկայանան կերպարային հետաքրքիր լուծումներով։

Արտյոմը քիչ–քիչ սկսել է ակտիվանալ այս ոլորտում, բայց սա նրա համար ինչ–որ առումով վերադարձ կլինի։ Թեև նա նկատեց, որ իր առջև վերադառնալ–չվերադառնալու հարց չէր  դրել։

«Միշտ զուգահեռ ինչ–որ բանով զբաղվել եմ, թեև վերջին տարիներին՝ ավելի քիչ։ Հիմա էլ յութուբյան հարթակում Սերգեյ Դանիելյանի հետ նախագիծ ունենք։ Հատուկ չէի մտածել այս շրջանում զուգերգ ունենալու մասին, ինքնաբերաբար ստացվեց»,– ասաց նա ու հավելեց, որ հարսանեկան թեմայով աշխատանքը չի անում կորպորատիվ միջոցառումների դաշտը հատուկ գրավելու համար։ –Չեմ արել, որ ինչ–որ տեղից ինչ–որ շահ ունենամ։ Ես ավելի քան 10 տարի է՝ աշխատում եմ հարսանեկան ձևաչափում։ Աշխատանքս չեմ գովազդել, որովհետև դրա կարիքը չեմ ունեցել։ Որքան առաջարկ լինում է, ինձ բավարարում է»։