«Ամենաշատ դաջվածք ունեցող հայ երգչուհին եմ»․ Ջուսը մեծ դաջվածքներ է արել կոնքերին և գրություն ավելացրել

Երգչուհի Ջուսը նոր ֆոտոշարք ունի, որում ցույց է տվել կոնքերին արած նոր դաջվածքները։ Ջուսն իր նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել, որ կոնքերին արված նոր դաջվածքները ներառում են տարբեր պատկերներ, իսկ աջ կոնքին գրված է «Queen»՝ «Թագուհի»։

Երգչուհին շատ ոգևորված է, որ երկարատև դադարից հետո լսարանին ներկայանում է նոր դաջվածքներով ու կերպարով։

«Հիմա ես ամենաշատ դաջվածք ունեցող հայ երգչուհին եմ։ Շատ տարբեր պատկերներ եմ ընտրել, որոնցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի»,– ասաց Ջուսը ու հավելեց, որ մի կողմի համար ընտրել է «բարոկկո» ոճը։

Ջուսը մեծ դաջվածք ունի նաև մեջքին։ 2 տարի առաջ նա նշել էր, որ այդ դաջվածքը բավական է, այլևս նոր դաջվածք չի անի, սակայն ժամանակ անց հասկացել է, որ ցանկանում է մարմնի վրա նոր պատկերներ ավելացնել։

Ըստ Ջուսի՝ մտավախություն չունի, որ դաջվածքները կարող են վուլգար տեսք ունենալ․ «Չէ, վուլգար չեն։ Հիմա դաջվածքն այդպես չի ընկալվում։ Տատուն ամենանորաձև բանն է։ Դաջվածքներ սիրողներ շատ կան։ Եթե ճաշակով է արված, դա յուրահատուկ ու գրավիչ է նայվում»։

Երգչուհին նաև նկատեց, որ աշխատանքային պասիվ տարվանից հետո կրկին ոլորտում ակտիվություն է նկատվում։ Շուտով նա լսարանին կներկայացնի նաև իր նոր տեսահոլովակը։