Հասմիկ Խոջյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել Վալենտինի օրվա առթիվ

Վալենտինի օրվա առթիվ դերասանուհի Հասմիկ Խոջյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել սիրելիի հետ, որին կից գրել է. «Շնորհավոր Վալենտինի օրը»:

Լուսանկարի մեկնաբանություններում Հասմիկի ընկերներն ու գործընկերները զույգին ուղղված դրական խոսքեր են գրել, որոնց Հասմիկը ջերմ պատասխանել է:

Թեև Հասմիկը չի խուսափել լուսանկար հրապարակել, օրերս  Tert.am Life-ի հետ զրույցում, անդրադառնալով Սուրբ Սարգսի տոնին սիրելիի հետ ձեռքերի լուսանկար հրապարակելուն, նա ասել էր, որ անձնական կյանքը քննարկել ու հանրայնացնել չի սիրում։ Նա մասնավորապես ասել էր․ «Այն, ինչ իմն է, մնում է կադրից դուրս: Պարտադիր չէ, որ այդ լուսանկարն իմը լինի, այդտեղ ընդամենը ձեռքեր են երևում: Եթե նույնիսկ իմ ձեռքերն են ու դեմք չի երևում, նշանակում է՝ չեմ ուզում անձնականս հանրայնացել, այդ թեման փակ է»:

Թեև Հասմիկը նշել էր, որ պարտադիր չէ այդ ձեռքերն իրենը լինեն, նոր լուսանկարը, որում մասամբ է երևում սիրելիի դեմքը, նույն ֆոտոշարքից է։