«Հիշեցի, որ բացի մահից, դավաճանությունից, հայրենասիրությունից գոյություն ունի սեր». Արմեն Գրիգորյանը պատմել է՝ ինչպես է սիրահարների համբույրը տպավորել իրեն

Կինոպրոդյուսեր, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «ЕРМИ» թիմի անդամ, ընդդիմության ցույցերի, որոնց ընթացքում պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ակտիվ մասնակից Արմեն Գրիգոյանը պատմել է սիրահարների մասին, որոնք իրեն ցնցել են «երկու դեպրեսիվ, անտանելի ամսիներից» հետո։

«Ամենատպավորիչն, ինչ տեսել եմ վերջին երկու դեպրեսիվ, անտանելի ամսիների ընթացքում, թեթեւ մշուշում համբուրվող տղան ու աղջիկն էին գիշերը մութ նրբանցքում՝ Հայ հեղափոխական դաշնակցության գլխավոր գրասենյակի առաջ։

Դա այնքան անսպասել էր ու այնքան հասական էր մտեքրիս ու զգացմունքներից հետ, որ ես քար կտրած կանգնեցի եւ աչքերս չռած նայեցի նրանց։ Այդ ամենը տեւեց երեք-չորս վայրկյան, բնականաբար, նրանք այնքան զբաղված էին, որ չնկատեցին ինձ։

Իսկ ես հիշեցի, որ աշխարհում, բացի մահից, դավաճանությունից, հայրենասիրությունից, պայքարից ու ատելությունից, գոյություն ունի սեր։ Այո՛, պարզ, պատանեկան, շեքսպիրյան, ոչ քմահաճ սեր։ Որքան էլ այս սիրահարները հոգնած լինեն ակցիաներից, երթերից եւ ոստիկանության հետ վեճերից, նրանց համբուրվում են ցրտին եւ չեն կարողանում կտրվել միմյանցից։ Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ հիբրիդային երրորդ համաշխարհային պատերազմը, որը նենգորեն սկսվել է սպառողական հասարակության հագեցած կյանքի ներսում, կհաղթեն նրանք»,- նշել է նա։

Գրիգորյանը գրել է՝ մեզ մնում է միայն նրանց օգնել կամ խանգարել այդ հաղթանակում։

Աղբյուր