«Հեշտ է երջանիկ լինել. հանեք ձեր միջից ատելությունը, նախանձը, վիրավորանքը, կեղծավորությունը, ստախոսությունը, երկերեսանիությունն ու ապրեք հեշտ ու արդար». Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ինստագրամի իր էջում տեսանյութ է տեղադրել կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ և գրառում արել իր ապրումների մասին:

«Հավատացեք, հեշտ է երջանիկ լինել: Բերեմ իմ օրինակը. ես ապրում եմ իմ կյանքով, կատարում ինձ բաժին հասած պարտականությունները` հոգ տանել ընտանիքիս մասին, այնպես անել, որ մերոնք շատ ժպտան, հավելյալ փորձում եմ օգտակար լինել շրջապատիս, դա ինձ բավականություն է պատճառում։ Այո, անհամեմատ հեշտ ու արդար է ապրել սեփական կյանքով` օրհնելով յուրաքանչյուր արևածագը։

Սիրելիներս, սիրեք Ձերը ու այդ սերը հաստատ կտարածվի Ձեր շուրջը։ Այն, ինչ ուզում եք, ինչի մասին մտածում եք, ինչ էներգիայով Ձեզ շրջապատում եք՝ դա եք Դուք և դա զգում են նաև Ձեզ հետ շփվողները։ Հանեք ձեր միջից ատելությունը, նախանձը, վիրավորանքը, կեղծավորությունը, ստախոսությունը, երկերեսանիությունն ու ապրեք հեշտ ու արդար։ Երբեք ուշ չէ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ դերասանի կինը՝ Մանոն, ԱՄՆ մեկնելու մասին առաջին հարցազրույցը վստահել էր Tert.am Life–ին և ասել, որ Սարգիսը գործնական առաջարկ է ստացել, որի արդյունքում ամբողջ ընտանիքով անժամկետ մեկնել են ԱՄՆ, կմնա՞ն, թե՞ կվերադառնան, դեռ չգիտեն, բայց երեխաները շուտով այնտեղ դպրոց կգնան:

Աղբյուր