«Սուրբ Հորը, ով տվել էր օրհնված խաչը, ասացի, որ առաջին անգամ եմ մոռանում այն Երեւանում ու մինչեւ ուզում էի վերջնական հուսալքվել, հնչեց պատասխանը՝ խաչը սրտումդ պահիր». Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանը գրառում է կատարել՝ նշելով, որ հավատում է՝ Քրիստոս իր ծնունդով ու հայտնությամբ այս անգամ էլ կգա մեզ օգնության:

«Տարիներ առաջ ստացա այս օրհնված Խաչը Երուսաղեմում. այն միշտ ինձ հետ է՝ տանը, ճամփորդելիս։ Վստահ եմ, որ այն ինձ մշտապես բերելու է հաջողություն եւ կլինի պահապան։ Մի օր այն մոռացա տանը, երբ կրկին Երուսաղեմում էի:

Սուրբ Հորը, ով տվել էր օրհնված խաչը, սրտնեղած ասացի, որ առաջին անգամ եմ մոռանում իմ խաչը Երեւանում ու մինչեւ ուզում էի վերջնական հուսալքվել, հնչեց պատասխանը՝ Խաչը սրտումդ պահիր:

Ես հավատում եմ, որ Քրիստոս՝ իր ծնունդով ու հայտնությամբ այս անգամ էլ կգա մեզ օգնության:

Կաղոթեմ ու կխնդրեմ բարձրաձայն, որ «փրկի զմեզ ի չարէն», տա մեր մտքին պարզություն, ուժ, եւ խաղաղություն մեր երկրին:

Որ ների մեզ՝ մեղավորներիս, եւ օգնի, որ Մեր Խաչը վերջապես մենք կարողանանք իսկապես կրել մեր մեջ ՝հավատքով եւ պատվով։

Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ

Մեծ եւ Ձեզ Մեծ Ավետիս»,- գրել է նա։

Աղբյուր