Նաիրա Զոհրաբյանի սկանդալային հայտարարությունը՝ Մել Դալուզյանի վերաբերյալ

Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մել Դալուզյանին եւ նրա մասին նկարահանված ֆիլմին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Մելինե, այլեւս Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ հանրային էմոցիոնալ դիսկուրսին մինչ այն պահը, երբ կլիներ ֆիլմն ու իմ մասնագիտական կարծիքը կասեի։

Բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների համառ պնդումները, թե ֆիլմը ոչ թե սեռափոխված անձի պատմությունն է, ինչի իրավունքը ֆիլմի ստեղծագործական խումբը ունի, այլ ընդամենը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին է, մեղմ ասած՝ համոզիչ չեն, ու ազնիվ չեն։ Ուստի, ես բոլոր իրավունքներն ունեմ, ինչպես Ստանիսլավսկին, ասելու՝ Не верю։

Որովհետեւ խայտառակ դոպինգ սկանդալից հետո, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անժամկետ որակազրկել է Մել-Մելինե Դալուզյանին եւ պարտավորեցրել է վերադարձնել բոլոր մեդալներն ու հուշամեդալները, այդ թվում՝ Եվրոպայի եռակի չեմպիոնի մեդալները։