«Ռուսական գազը ինչքան ուզում է, թող թանկանա». Գագիկ Սուրենյանը ակնարկել է ձմռանը սպասվող եղանակի մասին

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումները.

Ռուսական գազը ինչքան ուզում է թող թանկանա,մենք Իրանից անվճար տաք հոսանքներ կներկրենք:

Մեր հանրապետությունում անոմալ տաք և չոր հոկտեմբերի և նոյեմբերի գլխավոր պատճառը Ատլանտյան օվիկիանոսում, Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ Բենգալական սառը օվկիանոսային հոսանքի թուլացումն է, ինչի արդյունքում այդ հատվածում օվկիանոսի ջրի ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 5-6 աստիճանով։

Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։ Այսօր 10։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ հանարպետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով: