«Մինչև ջրհեղեղը Նոյը օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար». թուրք գիտնական

Թուրք ակադեմիկոսը հունվարի 6-ին պնդել է, որ Նոյը հայտնի ջրհեղեղից առաջ օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար…

Այս մասին, aravot.am-ի փոխանցմամբ՝ գրում է Hurriyet-ը…

Թուրքական TRT1-ի եթերում Ստամբուլի համալսարանի ծովային գիտությունների դասախոս Յավուզ Օրնեկն ասել է, որ Նոյը բջջային հեռախոսից է օգտվել, քանի որ նրանք միմյանցից հեռու էին գտնվում․․․

«Մեծ 300-400 մետրանոց ալիքներ էին, և նրա որդին իրենից շատ կիլոմետրեր հեռու էր: Ղուրանը ասում է, որ Նոյը խոսել է իր որդու հետ: Բայց ինչպե՞ս է նա կարողացել հաղորդակցվել․․․

Արդյոք դա հրա՞շք էր: Բայց մենք կարծում ենք, որ նա կապվել է իր որդու հետ բջջային հեռախոսի միջոցով»,- ասել է Օրնեկը:

Նա նաև պնդել է, որ Նոյը պողպատյա թիթեղներից է նավը պատրաստել, որը միջուկային էներգիա է օգտագործել:

Փաստորեն այդ գիտնական կոչեցյալի մոտ երևակայությունը չափից ավել բարձր է։