Ընդամենը 4 ժամում անգինայի հետքն էլ չի մնա, հզոր բնական միջոց, որ կազատի կոկորդի ցավից

Անգինայի առաջին իսկ նշանների հայտնաբերման դեպքում պետք է անմիջապես գործի անցնել: Տնային պայմաններում պատրաստվող այս բնական միջոցի օգնությամբ շատ արագ և շատ արդյունավետ կերպով հնարավոր է ազատվել անգինայից:

Բազուկը հրաշալի բանջարեղեն է, որը կարող է հեշտությամբ ազատել կոկորդի ցավից և ոչ միայն:

Անգինայի դեպքում բազուկը հանում է բորբոքումը, իջեցնում է կոկորդի այտուցվածությունը, հակամիկրոբային ազդեցություն է գործում, նվազեցնում է ցավերը, ամրապնդում է տեղային իմունիտետը, կանոնավորում է արյան մատակարարումը, հեռացնում է թարախային բշտիկները:

Ընդամենը պետք է կոկորդը ողողել բազուկի հյութով: Բազուկի հյութ կարելի է ստանալ հյութաքամիչի, բլենդերի կամ քերիչի օգնությամբ:

Կիրառման եղանակը

200 մլ բազուկի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ խնձորի քացախ: Ստացված խառնուրդը տաքացնել միկրոալիքային վառարանում մինչև 30-35 С: Կոկորդը ողողել օրական 6-7 անգամ:

Եթե առկա է թարախային գործընթաց, ապա խորհուրդ է տրվում կոկորդը ողողել բազուկի և սոխի հյութով: Բազուկի հյութին ավելացնել ջուր 1:1 հարաբերությամբ, 150 մլ խառնուրդին ավելացնել 1 ճաշի գդալ սոխի հյութ: Ողողել 3 ժամը մեկ:

Բազուկի հյութը օգտակար է նաև ռինիտի դեպքում: Վերցնել նույն քանակությամբ բազուկի հյութ և ջուր, ավելացնել քիչ քանակությամբ մեղր: Յուրաքանչյուր քթանցքում կաթեցնել օրը 4 անգամ: Կրկնել 6-7 օր:

Վիրուսաին անգինայի դեպքում վերցնել 100 մլ բազուկի հյութ, 100 մլ ջուր և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և խառնուրդ պատրաստել: Ողողել կոկորդը օրական 5-6 անգամ:

Առողջ եղեք: