Հավի մսով այս` անչափ համեղ և ախորժելի խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • թթվասեր — 200 գ
  • ալյուր — 350 գ
  • աղ — 1 պտղունց
  • սոդա — 0,5 թ/գ
  • Միջուկի համար՝
  • հավի միս — 500 գ (աղացած)
  • սոխ — 2 գլուխ
  • սխտոր — 5 պճեղ (կամ՝ ըստ ճաշակի)
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ սև — ըստ ճաշակի
  • «Տոտիկները» ձևավորելու համար՝
  • աղի ձողիկ — 300 գ
  • ձու — 1 հատ
  • չորահաց — ըստ ճաշակի (փշրանքներ)

Պատրաստման եղանակը: Պատրաստում ենք խմորը: Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:
havi-msov-xortik-totikner-1
Խմորը թողնում ենք, որ հանգստանա:
havi-msov-xortik-totikner-2
Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք:
havi-msov-xortik-totikner-3
Լավ խառնում ենք:
havi-msov-xortik-totikner-4
Խմորը գտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:
havi-msov-xortik-totikner-5
Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկն այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան:
havi-msov-xortik-totikner-6
Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում:
havi-msov-xortik-totikner-7
Եզրերը վրա ենք բերում և ամրացնում:
havi-msov-xortik-totikner-8
Մեջտեղից հավասար կիսում ենք:
havi-msov-xortik-totikner-9
Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ:
havi-msov-xortik-totikner-11
Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ:
havi-msov-xortik-totikner-12
Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ մարմանդ կրակին:
havi-msov-xortik-totikner-13
Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:
havi-msov-xortik-totikner-14
Մեր «Տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ:
havi-msov-xortik-totikner-15

Հավի մսով այս խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար: Անուշ լինի։

Աղբյուր