Արևելքում կնոջ համար ամոթալի էին ավելորդ մազերը. ինչպե՞ս էին մազահեռացում անում Օսմանյան Թուրքիայում

Օսմանյան Թուրքիայում կանայք լողանում էին համամում (հասարակական բաղնիք) ու հենց այնտեղ էլ նրանք վճարում էին ամենապահանջված կոսմետիկ պրոցեդուրայի՝ մազահեռացման համար։

Կնոջ համար ամոթալի էր ամուսնու առաջ երևալ ավելորդ մազածածկույթով, դրա համար նրանք հեռացնում էին մազերը թևատակերից, ոտքերից, ինտիմ հատվածներից ու դեմքից։

Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչպես էին դա անում։ Քսուքը կազմված էր հանքաքարից, կրաքարից, ջրից ու մկնդեղից։ Այն բանից հետո, երբ քսուքը քսում էին մաշկին, րոպեներ անց պետք էր այն հեռացնել տաք ջրով։ Եթե քսուքը չմաքրեին ժամանակին, այն, բառիս բուն իմաստով, ուտում էր մաշկը, իսկ մկնդեղը կարող էր անցնել արյան մեջ։

Ահա այսպիսի զոհողությունների էին գնում կանայք, միայն թե դուր գային իրենց տղամարդկանց։

Աղբյուր