Պատրաստիր այս հրաշագործ գելը և մոռացիր կնճիռների, պիգմենտային բծերի ու ճաքերի մասին

Ալոեի զարմանալի հատկությունների մասին շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ այդ բույսի արդյունավետությունը կարելի է մեծացնել:

Բավարար է ալոե վերայի գելին կոկոսի յուղ ավելացնել:

Այս համադրությունը նպաստում է մաշկի փոքր կնճիռներից, պիգմենտային բծերից և զոլերից աստիճանաբար ազատվելուն:

Միջոցը նաև բավական արդյունավետ է այրվածքների և սնկային հիվանդությունների դեպքում:

Դեմքի և մարմնի համար գել

Բաղադրիչները՝

  • 100 գ ալոե վերայի հյութի գել
  • 100 գ կոկոսի յուղ
  • 3-5 կաթիլ եթերայուղ (վանիլ, լավանդա, վարդ)

Պատրաստման եղանակը՝

Խառնիր ալոե վերայի գելը և կոկոսի յուղը, մինչև համասեռ զանգված ստացվի։

Ավելացրու մի քանի կաթիլ եթերայուղ ու նորից խառնիր։

Պատրաստի գելը դիր փոքր ապակե տարայի մեջ: Այն պահիր սառնարանում:

Միջոցը քսիր դեմքիդ և պարանոցիդ ամեն անգամ լոգանքից հետո:

Աղբյուր