Ո՞րն է ձեր գլխավոր խնդիրը հարաբերություններում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի

Մինչ մենք բոլորս ամեն բան անում ենք՝ առողջ հարաբերություններ ունենալու համար, երբեմն մեր բնավորության որոշ գծեր կանգնում են մեր ճանապարհին՝ բարդացնելով ամեն բան։ Սա, իհարկե, կապված է անհատականության հետ։ Բայց կան նաև որոշ խնդիրներ, որոնք ընդհանուր են հորոսկոպի նշանների համար։

Խոյեր (մարտի 21-ապրիլի 19)

Խոյը շատ ժամանակ է պահանջում մենակ մնալու համար։ Բայց պետք է հասկանալ, որ սա կարող է բացասաբար ազդել հարաբերությունների վրա։ Խոյերը կարող են եսասեր թվալ։ Սա հարաբերություններում նրանց հիմնական խնդիրն է։

Ցուլ (ապրիլի 20-մայիսի 20)

Եթե Դուք Ցուլ եք, ապա հավանաբար գիտեք, որ չափից դուրս համառ եք, ու սա ազդելու է հարաբերությունների վրա։ Ցուլերը պետք է սովորեն, որ միշտ ճիշտ լինելն այդքան էլ կարևոր չէ։

Երկվորյակներ (մայիսի 21-հունիսի 20)

Քանի որ Երկվորյակները հեշտ են ձանձրանում, նրանց զուգընկերները պետք է շատ ուշադիր լինեն։ Երկվորյակները ապրում են նոր զգացողությունների ու նոր մարդկանց հանդիպելու համար։ Ճիշտ է, սա լավ գիծ է, բայց կարող է խանգարել երկարաժամկետ հարաբերություններ ունենալուն։

Խեցգետին (հունիսի 21-հուլիսի 22)

Որպես Խեցգետին՝ Ձեր կյանքի ամենամեծ ցանկությունը էմոցիոնալ կայունությունն է։ Երբ կոնֆլիկտներ են առաջանում, Խեցգետինները հաճախ թաքնվում են ու խուսափում զուգընկերոջից։ Եթե նրա զուգընկերը չհասկանա, որ մի բան այն չէ, ու չհարցնի՝ ինչ է պատահել, նա այդպես էլ կլռի ու կմնա նեղացած։

Առյուծ (հուլիսի 23-օգոստոսի 22)

Որպես Առյուծ՝ Դուք հավատարիմ զուգընկերոջ կատարյալ օրինակ եք։ Միակ խնդիրն այն է, որ Առյուծները չեն հասկանում՝ երբ է պետք վերջ տալ հարաբերություններին։ Նրանք ոչ մի քայլ չեն անում, ու հարաբերությունները կարող են վերածվել մելոդրամայի։

Կույս (օգոստոսի 23-սեպտեմբերի 22)

Կույսերը հայտնի են իրենց վերլուծական բնույթով։ Դա կարող է օգնել աշխատանքային միջավայրում, սակայն սիրային հարաբերություններում դա լավագույն գիծը չէ։ Երբ նրանք հանդիպում են այն մեկին, ով պետք է երջանկացնի իրենց, նրանք սկսում են վախենալ, որ ամեն բան չափից դուրս լավ է՝ իրական լինելու համար։

Կշեռք (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 22)

Կշեռքները սիրում են գոհացնել մյուսներին, իսկ դա խանգարում է հարաբերություններում։ Նրանք այնքան շատ են մտածում մյուսների մասին, որ կարող են մոռանալ զուգընկերոջը։

Կարիճ (հոկտեմբերի 23-նոյեմբերի 21)

Կարիճները խնդիր ունեն վստահելու հետ, ինչը նրանց ստիպում է գաղտնիքներ պահել զուգընկերոջից։ Նրանք դժվար են վստահում, բայց եթե շահեք նրանց վստահությունը, այլևս խնդիր չի առաջանա։

Աղեղնավոր (նոյեմբերի 22-դեկտեմբերի 21)

Աղեղնավորն ազատության սիրահար է։ Խնդիրն այն է, որ նրանք անպայման պետք է լինեն մեկի կողքին, ով նույնքան արժևորում է ազատությունը, հակառակ դեպքում՝ հարաբերությունները չեն ստացվի։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-հունվարի 19)

Այծեղջյուրի մեծագույն խնդիրը վախն է, բացվելու, մեկ ուրիշին ներս թողնելու վախը։ Մեկ ուրիշ խնդիր կարող է առաջանալ նրանց աշխատասիրության պատճառով։ Այծեղջյուրը կարող է ժամերով աշխատել ու քիչ ժամանակ տրամադրել հարաբերություններին։

Ջրհոս (հունվարի 20-փետրվարի 18)

Ջրհոսը հարաբերություններ սկսում է գլխով, ոչ թե սրտով։ Նրանց դուր են գալիս խորը խոսակցությունները։ Հարաբերություններում ռոմանտիկան մղվում է երկրորդ պլան, այդ պատճառով էլ այն վերածվում է ընկերության։

Ձկներ (փետրվարի 19-մարտի 20)

Ձկները կարող են ներել, որքան պետք է։ Իհարկե, սա լավ գիծ է, բայց կարող է նաև խնդիրների տեղիք տալ։ Ձկները տեսնում են մարդկանց լավագույն կողմը, նրանք ներում են նույնիսկ ամենամեծ սխալները՝ երբեմն տալով հնարավորություն ոչ ճիշտ մարդկանց։

Աղբյուր