Բերանում հալչող կրեմով և առանց կրեմի պոնչիկներ, որ շատ հեշտ է պատրաստել

Անչափ համեղ պոնչիկներ, որոնք պատրաստելը շատ հեշտ է: Ես միշտ այս բաղադրատոմսով եմ պատրաստում, և դրանք այնքան համեղ են, որ հաճախ չեմ հասցնում կրեմով լցոնել:

Բաղադրիչներ

✓ Կաթ — 500 մլ

✓ Սերուցքային կարագ կամ մարգարին — 125 գ

✓ Հավկիթ — 2 հատ

✓ Շաքարավազ — 2 ճ/գ+ 1թ/գ

✓ Աղ— 1,5 թ/գ

✓ Տաք ջուր — 0,5 բաժակ

✓ Ալյուր — այնքան, որ խմորը շատ պինդ չլինի, բայց ձեռքերին էլ չկպչի

✓ Չոր թթխմոր — 11 գ (1 տուփ)

Պատրաստումը

  • Խառնում ենք կաթը ջրի հետ և մի փոքր տաքացնում: Ավելացնում ենք շաքարավազը և թթխմորը:
  • Խառնում ենք և թողնում, որ թթխմորը լուծվի՝ մոտ 10 րոպե: Ավելացնում ենք հավկիթը, սերուցքային կարագը, աղը և վանիլը:
  • Ամբողջը ծփել ձեռքի հարիչով: Քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը՝ խառնելով այն գդալով: Ապա խմորը լցնում ենք սեղանին և խառնում՝ վրան ցանելով ալյուր:
  • Խմորը պետք է լինի միջին պնդության՝ ոչ շատ թույլ: Խմորը ծածկում ենք սրբիչով և թողնում 1,5 ժամ. այդ ընթացքում դրա ծավալը կրկնակի կմեծանա:
  • Խմորը գրտնակում ենք 1 սմ հաստությամբ, կտրտում բաժակով և թողնում, մինչև կրկնակի մեծանան:
  • Պոնչիկները եփում ենք տաքացրած ձեթի մեջ մինչև վարդագունելը: Եփելու ընթացքում պոնչիկները շրջում ենք, որ երկու կողմն էլ հավասար եփվեն: Պատրաստի պոնչիկները շարում ենք անձեռոցիկի վրա:
  • Լցոնում ենք կրեմով պոնչիկները՝ սուր դանակով մի փոքր անցք բացելով վրան: Կարելի է ուղղակի վրան շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Աղբյուր