Ահա թե ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Գոյություն ունեն պարզ կանոններ, որոնց անտեսումը խաթարում է մեր օրգանիզմի գործունեությունը: Շատերը սիրում են ուտելուց հետո հանգստանալ, քնել, սակայն չեն պատկերացնում, որ այդ սովորությունը կարող է վատ հետևանքներ ունենալ իրենց առողջության համար:

Ձեզ ենք ներկայացնում հինգ սովորություն, որոնցից պետք է հրաժարվեք ուտելուց հետո.

Ծխել

Բոլորն էլ գիտեն, որ ծխելը վնասակար է առողջության համար, սակայն շարունակում են չհրաժարվել այդ սովորությունից: Սնունդ ընդունելուց մի քանի ժամ առաջ հարկավոր է հրաժարվել ծխախոտից, քանի որ նրանում պարունակվող նիկոտինը նվազեցնում է օրգանիզմում թթվածնի քանակությունը, ինչն էլ կարևոր է մարսողության համար:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո մեկ սիգարետ ծխելը հավասար է միաժամանակ 10 սիգարետ ծխելուն:

Մրգեր ուտել

Մրգեր ուտելու լավագույն ժամանակը սնվելուց առաջ է: Մրգերի մեջ պարունակվող շաքարի կլանման համար ավելի շատ ժամանակ է պետք, իսկ լիքը ստամոքսի դեպքում նվազում է օգտակար նյութերի յուրացումն օրգանիզմի կողմից:

Քնել

Ուտելուց հետո քնելը վնասակար սովորություն է, քանի որ այն անհարմարության և որովայնի շրջանում ճնշվածության պատճառ է դառնում: Նման սովորության պատճառով խանգարվում է ձեր քունը, քանի որ օրգանիզմը ողջ գիշերվա ընթացքում շարունակում է աշխատել:

Լոգանք

Ուտելուց հետո լոգանք ընդունելը մեծացնում է ոտքերի և ձեռքերի արյան շրջանառությունը և նվազեցնում է արյան հոսքը ստամոքսում: Այս ամնի հետևանքով կարող են ցավեր առաջանալ որովայնի շրջանում:

Թեյ խմել

Ուտելուց հետո չի կարելի թեյ խմել, քանի որ այն խաթարում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանը:

Աղբյուր