Ինչպես պատրաստել «Ղրիմյան» չեբուրեկի. մատներդ էլ հետը կուտես

Բաղադրիչներ

Խմորի համար`

ալյուր — 2,5-3 բաժակ

ջուր — 3/4 բաժակ

ձվի դեղնուց — 1 հատ

բուսայուղ — 1/3 բաժակ

աղ — 0,5 թ/գդ

Խճողակի համար`

միս տավարի (աղացած) — 200 գր

սոխ — 1 գլուխ

աղ — ըստ ճաշակի

պղպեղ սև — ըստ ճաշակի

ջուր — 50 գր

Պատրաստման եղանակ

Դեղնուցը լցնում ենք բաժակի մեջ, ավելացնում այնքան ջուր, որ բաժակի ¾-ը լցվի: Լցնում ենք աղն ու խառնում: Ձվային խառնուրդն աստիճանաբար լցնում ենք ալյուրի մեջ՝ պատառաքաղով անընդհատ խառնելով:
1

Լավ խառնում ենք, մինչև որ խմորը փաթիլների վերածվի: Լցնում ենք բուսայուղը:
chebureki-2

Հունցում ենք, բայց ոչ երկար:
chebureki-4

30-40 րոպեով դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ:
chebureki-5

Ստացվում է թեթևակի շերտավոր խմոր:
chebureki-6

Բաժանում ենք 10-12 մասի:
chebureki-7

Բարակ գրտնակում ենք:
Պատրաստում ենք խճողակը: Մսին խառնում ենք բոլոր բաղարիչները, ինչից հետո դնում ենք շերտի մի կեսի վրա:
chebureki-8

Ծայրերը լավ ամրացնում ենք, որպեսզի տապակելիս չբացվի:
chebureki-9

Կոկիկ լինելու համար կարող ենք ծայրերը կտրել:
chebureki-10

Տապակում ենք միջին ուժգնության կրակին, երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
chebureki-11

Դնում ենք անձեռոցիկի վրա: Եվ վերջ, կարելի է ուտել:
chebureki-12

Բարի ախորժակ:
chebureki-13

Շատ համեղ չեբուրեկի է ստացվում, որը կարելի է ուտել թե՛ սառը, թե՛ տաք ժամանակ: Իսկ խմորը սառելուց հետո անգամ խրթխրթան է մնում

Աղբյուր