«Սիրեք և փայփայեք միմյանց». Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի ամանորյա ֆոտոշարքը

Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը՝ Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը ամանորյա ֆոտոշարք են ներկայացրել: Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը լուսանկարները տեղադրել է Ինստագրամի իր էջում:

 

Դերասանուհին ֆոտոշարքին կից մեկնաբանություն է թողել. «Շնորհակալ եմ բոլոր-բոլորին 2018-ին կողքս լինելու համար, թե ուրախ և անհոգ օրերին, թե դժվարութունների և հուսհատության պահերին։ Սիրելիներս թո՛ղ գալիք տարին լինի երջանկության,անհոգության, խաղաղության տարի ՝լի լույսով և սիրով։ Սիրեք և փայփայեք միմյանց: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

 

Դերասաններն անցնող տարում հասցրել են առավել պաշտոնական բնույթ տալ իրենց հարաբերություններին։ Ամիսներ առաջ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ Աշոտն ու Սոֆյան նշանվել են։

 

Աղբյուր