Կարամելային կրեմ՝ տորթերի համար. պատրաստեք ու վայելեք կարամելի անուշ համն ու բույրը

Բաղադրիչներ

  • կաթ — 0,5 լ
  • շաքարավազ — 220 գ
  • օսլա (крахмал) եգիպտացորենի — 60 գ
  • ձու — 2 հատ
  • վանիլինի էսենցիա — 1 թ/գ
  • սերուցք (33% յուղ.) — 120 գ
  • կարագ — 150 գ

Պատրաստման եղանակը
Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու տաքացնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։

Առանձին կաթսայի մեջ լցնում ենք սերուցքն ու հասցնում եռման աստիճանի, որից հետո ավելացնում ենք շաքարավազի զանգվածին, խառնում ենք՝ ստանալով միասեռ զանգված։ Այնուհետև 200 մլ կաթը հասցնում ենք եռման աստիճանի։
կարամելային-կրեմ-3
Ձուն, օսլան, վանիլինն ու շաքարավազը խառնում ենք և ստացված զանգվածին ավելացնում սառը կաթը։
կարամելային-կրեմ-4
Ավելացնում ենք 200 մլ տաք կաթն ու խառնում ենք։
կարամելային-կրեմ-5
Այնուհետև ավելացնում ենք արդեն պատրաստ սերուցքային կարամելն ու թողնում ենք, որ հանգստանա։
կարամելային-կրեմ-6
Առանձին տարայի մեջ հարում ենք փափկած կարագը, որին կամաց-կամաց ավելացնում ենք արդեն սառած կարամելային կրեմը։
կարամելային-կրեմ-7
Համեղ կարամելային կրեմը պատրաստ է։
կարամելային-կրեմ-8

Աղբյուր