Մարինացված վարունգի հունական տարբերակը. պատրաստեք այն և, անկասկած, գոհ կմնաք բաղադրատոմսից և արդյունքից

Բաղադրամասեր

  • վարունգ — 1 կգ
  • քունջութ — 2 ճ/գ
  • պապրիկա — 1 ճ/գ
  • սոյայի սոուս — 60 մլ
  • սխտոր — 3 պճեղ
  • բուսայուղ — ըստ ճաշակի
  • աղ — 3 ճ/գ
  • ջուր — 1 լ
  • քացախ — 3 ճ/գ
  • սոուս չիլի — 2 ճ/գ
  • շաքար — 3 կտոր:

Մարինացված վարունգ՝ հունական ձևով

Պատրաստման եղանակը

  • Վարունգը լվանալ, ծայրերը կտրել, կողքերից փայտեր դնել, իսկ հետո վրան դանակով անկյունային կտրվածքներ անել (փայտերը պահում են, որ վարունգը կտրվի ոչ թե ամբողջովին, այլ կիսով չափ):
  • Այնուհետև վարունգները շարել կաթսայի մեջ, վրան 2 ճ/գ աղ ավելացնել, կափարիչը ծածկել, կաթսան վերև-ներքև թափահարել ու թողնել, որ վարունգի հյութը դուրս գա:
  • Քունջութը բովել (առանց բուսայուղի), մինչ հաճելի բույր արձակի, այնուհետև ծեծել հավանգի մեջ (կարելի է քունջութի փոխարեն քունջութի յուղ օգտագործել):
  • Սխտորի պճեղները մանրացնել, խառնել քունջութի, պապրիկայի և չիլի սոուսի հետ:
  • Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ավելացնել համեմունքները և մի քանի րոպե անց կրակից վերցնել:
  • Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա:
  • Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա:

Մարինացված վարունգ՝ հունական ձևով

Աղբյուր