Հորոսկոպի նշանների ամենամութ գաղտնիքները, որոնց մասին նրանք չեն ցանկանա, որ ինչ-որ մեկը երբևէ իմանա

Խոյ

Խոյերը չեն ցանկանում, որ դուք հանկարծ իմանաք, որ իրենք իրականում շատ նրբազգաց և էմոցիոնալ են: Նրանք սիրում են կրել անտարբերության դիմակ, որպեսզի կարողանան իրենց ավելի լավ վերահսկել և զգացմունքներին ազատություն չտալ: Նրանք ցանկանում են մարդկանց մոտ սառնասիրտ, կշռադատող և լուրջ տպավորություն թողնել: Սակայն իրականությունն այն է, որ նրանք իրականում շատ նրբազգաց են, և նրանց վիրավորելը շատ հեշտ է:

Ցուլ

Ցուլերը չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը հանկարծ պարզի, որ իրենք իրականում շատ են անհանգստանում, թե մարդիկ իրենց մասին ինչ են մտածում: Չնայած որ իրենք փորձում են հակառակը ցույց տալ, հանդես են գալիս որպես անտարբեր, ինքնավստահ և ներփակ մարդիկ, իրականում նրանց շատ է հուզում, թե ինչ կարծիքի են իրենց մասին: Նրանք մահու չափ ուզում են, որ բոլորն իրենց սիրեն, սակայն երբեք դա չեն խոստովանի:

Երկվորյակ

Երկվորյակները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում միայնություն են սիրում: Նրանք միշտ ուշադրության կենտրոնում են, շրջապատված են մարդկանցով, ընկերներով, շատ շփվող մարդկանց տպավորություն են թողնում, սակայն հոգու խորքում Երկվորյակները միայնություն են սիրում, որպեսզի կարողանան հանգիստ մնալ սեփական մտքերի հետ:

Խեցգետին

Խեցգետիններն իրականում շատ չկողմնորոշված անձնավորություններ են, երբեք չգիտեն, թե ինչ են ուզում: Նրանք սիրում են իրենց ներսի դատարկությունը լցնել այլոց մասին հոգ տանելով: Խեցգետինները չգիտեն՝ ով են, ինչ են ուզում իրենց կյանքից, սակայն ջանում են, որ դուք դրա մասին չիմանաք, քանի որ կարծում են, որ, դա իմանալով, դուք այլևս երբեք չեք վստահի նրանց: Նրանք իրոք ինչ-որ մեկի մասին հոգ տանելու, ինչ-որ մեկով ապրելու մոլեգին կարիք ունեն:

Առյուծ

Առյուծները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում շատ են վախենում ձախողվելուց, իրենց աշխատանքը լավ չանելուց, հաջողության չհասնելուց: Առյուծները հայտնի են իրենց խիզախությամբ, ինքնավստահությամբ, նպատակասլացությամբ, նրանք բնածին առաջնորդներ են, միշտ պատրաստակամորեն ընդունում են տարբեր մարտահրավերներ, ի վիճակի են պատասխանատվություն կրելու ոչ միայն իրենց, այլև ուրիշների համար: Այս ամենով հանդերձ՝ նրանք իրականում մահու չափ վախենում են ձախողվելուց, այլոց և, որ ամենակարևորն է, սեփական ակնկալիքները չարդարացնելուց, սակայն նրանք սա վարպետորեն թաքցնում են:

Կույս

Կույսերը չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում անհույս ռոմանտիկներ են: Նրանք փորձում են շարունակ բանականությամբ առաջնորդվել, քանի որ այդպես ավելի ապահով է, սակայն հոգու խորքում իրենք շատ նրբազգաց են, սիրում են մելամաղձոտ, ռոմանտիկ երգեր, գիշերները դժվարությամբ են քնում, քանի որ շարունակ երազում են: Պարզապես նրանք իրենք էլ վախենում են այն ուժգին զգացմունքներից, որոնց ունակ է իրենք սիրտը, ուստի և փորձում են թաքցնել:

Կշեռք

Կշեռքները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրականում իրենք չեն ցանկանում, որ ինչ-որ մեկն իրենց վրա հույս դնի: Այո՛, նրանք շատ արդարամիտ են, սիրում են հարթել ծագած անհամաձայնությունը, սակայն ժամանակ առ ժամանակ նրանք իսկապես չեն ցանկանում, որ մարդիկ իրենց դիմեն իրենց խնդիրներով: Կշեռքները չեն ցանկանում այնքան ներգրավված լինել մարդկանց կյանքում, որքան իրականում ստիպված են լինել:

Կարիճ

Կարիճները չեն ցանկանում, որ հայտնի դառնա, թե որքանով են նրանք իրականում կախվածության մեջ այն մարդկանցից, ում սիրում են: Նրանք փորձում են դա թաքցնել, անտարբեր երևալ, սակայն իրականում նրանք ամեն կերպ փորձում են վերահսկել իրենց սիրելիին՝ որտե՞ղ է, ո՞ւմ հետ, ե՞րբ է վերջին անգան անլայն եղել և այլն:

Աղեղնավոր

Աղեղնավորները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրականում իրենք այնքան էլ ինքնավստահ չեն: Նրանք ձևացնում են, թե շատ ինքնավստահ են, միշտ գիտեն ինչ անել և ինչպես, սակայն նրանք շարունակ կասկածում են, տատանվում: Նրանք անընդհատ քարոզում են, որ մարդ պետք է սիրի ինքն իրեն և վստահ լինի իր վրա, սակայն հենց իրենք չեն կարողանում այդպես վարվել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում շատ բարդ և խճճված անձնավորություններ են: Նրանք ձևացնում են, թե շատ պարզ և հասարակ մարդիկ են: Իրականում շատ դժվար է պարզել, թե իրականում ինչ են զգում կամ մտածում Այծեղջյուրները: Նրանք հիանալի կերպով իրենց բարդ բնույթը թաքցնում են պարզության դիմակի տակ:

Ջրհոս

Ջրհոսները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում բավականին ամաչկոտ և անհամարձակ են: Սրան դժվար է հավատալ, քանի որ նրանք միանգամայն այլ կերպ են հանդես գալիս հասարակության առջև: Այնուամենայնիվ, նրանք իրականում անհարմարություն են զգում ուշադրության կենտրոնում հայտնվելիս, դժվարությամբ են կարևոր որոշումներ ընդունում, շատ են տատանվում:

Ձկներ

Ձկները չեն ցանկանում, որ դուք հանկարծ պարզեք, որ իրենք ատում են միայնակ մնալը: Ձկները հաճախ առանձնանում են, ասում են, որ իրենց հարկավոր է միայնակ մնալ, սակայն իրականում ցանկանում են, որ դուք այդ պահերին մնաք իրենց հետ, միայնակ չթողնեք, զանգեք, գրեք, փորձեք գտնել: Նրանք սիրում են հանկարծակի անհետանալու դրամատիկ պահը, սակայն իրականում ատում են միայնակ մնալ և ցանկանում են, որ դուք իրենց հետևից գնաք:

Աղբյուր