Մեգան Մարքլը պատրաստվում է յուրահատուկ նվեր մատուցել Քեյթ Միդլթոնին

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, պատրաստվում է յուրահատուկ նվեր մատուցել թագավորական ընտանիքի ավագ հարսին՝ արքայազն Ուիլյամի կին Քեյթ Միդլթոնին, գրում է The Sun-ը:

Ինչպես հայտնի է, մյուս շաբաթ Քեմբրիջի դքսուհին պատրաստվում է նշել իր ծննդյան 37-ամյակը:

Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարի Մեգանը Քեյթին նվիրել էր օրագիր՝ իր մտքերն ու զգացումները գրի առնելու համար: Մարքլի այդ նվերը գնահատվել էր ըստ արժանվույն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Քեյթը Սուրբ Ծնունդն անց է կացնելու Բերքշիրում՝ իր ընտանիքի հետ, մինչդեռ արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգանը, այն կտոնեն թագուհու հետ: Ավելի ուշ Քենսինգթոնյան պալատը հերքել էր այդ լուրերը:

Աղբյուր