Համեղ բակլավա պատրաստելու յուրօրինակ բաղադրատոմս

Բաղադրիչներ

  • Լցոնի համար՝
  • ընկույզ — 250 գ
  • շաքարի փոշի — 250 գ
  • դարչին — 0,5 թ/գ
  • մեխակ — 1 պտղունց
  • Օշարակի համար՝
  • շաքարավազ — 200 գ
  • ջուր — 200 մլ
  • հյութ կիտրոնի — 1 ճ/գ
  • Խմորի համար՝
  • ձու — 1 հատ
  • կաթ — 200 մլ
  • կարագ — 50 գ
  • աղ — 1 պտղունց
  • ալյուր — 500 գ
  • Բակլավային քսելու համար՝
  • ձվի դեղնուց — 1 հատ
  • ջուր — 1 թ/գ
  • կարագ — 50 գ
  • Շերտերին քսելու համար՝
  • կարագ — 100 գ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Լցնում ենք ալյուրը, ավելացնում աղը, այնուհետև ալյուրի մեջտեղում անց ենք բացում և կոտրում ձուն: Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք կաթը:
baklava-1
Խմորը 10 րոպե հունցում ենք, պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր: Հունցելուց հետո ծածկում ենք և 30 րոպեով թողնում, որ հանգստանա:
baklava-2
Այնուհետև խմորը բաժանում ենք 20 միանման մասերի և ծածկում սիբիչով:
baklava-3
Վերցնում ենք առաջին խմորը և օվալաձև բարակ գտնակում: Բացված շերտին հալեցրած կարագ ենք քսում: Նույնը կրկնում ենք մյուս խմորների հետ:
baklava-4
Պատրաստում ենք լցոնը: Ընկույզը մանրացնում ենք և խառնում շաքարի փոշու, դարչինի և մեխակի հետ: Խմորի  վրա մի քիչ լցոն ենք շաղ տալիս:
baklava-5
Մետաղական ձողի (կամ մատիտի) օգնությամբ, փաթաթում ենք շերտը:
baklava-6
Ահա այսպես:
baklava-7
Այժմ հավաքում են խմորը ձողի վրա ահա այսպես:
baklava-8

  1. Ձողը հանում ենք և խմորի ծայրերը ներս մտցնում:
    Յուղաթղթապատ ձևամանի մեջ շարում ենք խմորները:
    Ձվի դեղնուցն ու 1 թ/գ ջուրը հարում ենք և քսում բակլավայի վրա: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք 180-ի: Բակլավաներին քսում ենք հալեցրած կարագը և շարունակում թխել 40 րոպե:

Պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, հասցնում եռման, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին հալչի: Թողնում ենք՝ հովանա:
baklava-9
Բակլավայի վրա լցնում ենք օշարակն ու թողնում 4-5 ժամ, որպեսզի վերջինս ներծծվի:
baklava-10
Ահա և վերջ:
baklava-11
Վայելում ենք:
baklava-12
Հրաշք բակլավա, որը կդառնա մեր սեղանի զարդը։

Աղբյուր