Կենդանակերպի նշաններ, ում կողքին ջերմ է ու հանգիստ

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շրջապատին ջերմություն, ուրախություն են պարգևում: Բարի են, դրական էներգետիկա ունեն: Առյուծները մարդկանց շրջապատում են իրենց հոգու ողջ գեղեցկությամբ, վարակում դրական էներգիայով, ոգեշնչում նրանց:

Ցուլ: Կարողանում են հաճույք ստանալ կյանքից, ոչ մի տեղ չեն շտապում, հանգիստ են: Նրանց ներկայությունը ջերմություն և հանգստություն է հաղորդում: Մարդկանց սովորեցնում են հաճույք ստանալ կյանքից:

Խեցգետին: Զգացմունքային են, նրանց կողքին միշտ հաճելի է, հարմար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները յուրօրինակ էներգիա ունեն, որը համակում է մարդկանց, նրանց անվտանգության, ջերմության, բարության զգացում հաղորդում:

Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական ճկուն են: Հասկանում են մարդկանց, կարողանում են լսել և կարեկցել: Ձկները մարդկանց շրջապատում են անսահման սիրով, ամբողջությամբ ընդունում են նրանց, հասկանում:

Աղեղնավոր: Աղեղնավորներն իրենց ներկայությամբ լցնում են ամբողջ տարածքը: Նրանք հաճելի էներգետիկա ունեն, որը մարդկանց ջերմության զգացում է հաղորդում: Աղեղնավորներն իրենց ջերմությունը նվիրում են շրջապատին:

Աղբյուր