Տորթ «Նուտելա». ստացվում է շատ համեղ և փափուկ

Բաղադրամասեր

  • 4-5 ձու,
  • 2 բաժակ շաքարավազ,
  • 2 ճ/գ քացախ,
  • 3 ճ/գ մեղր,
  • 5-7 ճ/գ կակաո,
  • 150 գ կարագ,
  • 2 թ/գ սոդա,
  • Կրեմի համար ՝
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 1 բաժակ ջուր,
  • 2 ճ/գ ալյուր,
  • 250 գ կարագ,
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • 1 տուփ վանիլին։

Ամանորյա տորթ Նուտելլա

Պատրաստման եղանակը

  • Խմոր․ բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից, խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել՝ խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր:
  • Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:
  • Կրեմ․ 1 բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2 ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա, մինչև պնդանա, ապա թողնել՝ սառչի:
  • Առանձին 250 գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախօրոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը:

Աղբյուր