Կենդանակերպի 4 նշան, ովքեր միշտ դժգոհ են

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են բարի, ընկերասեր լինել, ինչը ոչ միշտ է հաջողվում: Փաստացիորեն, երբ Առյուծները տխրում են, նրանց տրամադրությունն անդրադառնում է նաև մյուսների վրա, ինչն իսկապես տհաճ է, երբեմն նաև՝ հյուծող: Երբ Առյուծներին որևէ բան չի հաջողվում, նրանք չափազանց շատ են դժգոհում: Բացի այդ՝ ժամանակ առ ժամանակ նրանց համակում է նախանձը: Իսկ երբ Առյուծները նախանձում են որևէ մեկին, նրանք վերածվում են ագրեսիվ և ամբարտավան մարդու:

Կույս: Կույսերը կարող են ապրումներ ունենալ տարբեր պատճառներով, որոնք վերաբերում են նրանց կյանքին և արժեքներին: Քանի որ նրանք քննադատական մոտեցում ունեն սեփական անձի նկատմամբ, ցանկացած անհաջողություն նրանց հուսահատության է մատնում, խախտում ներքին հավասարակշռությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները փակվում են, զայրանում, իսկ հոգում լիակատար դատարկություն է տիրում: Ընդ որում, նրանց կարող են ցավ պատճառել նույնիսկ ամենաաննշան մանրուքները: Երբ Կույսերի սպասումներն իրականություն չեն դառնում, նրանք առաջին հերթին իրենց են դատապարտում, նույնիսկ, եթե ամենևին էլ մեղավոր չեն:

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ ամբողջ ժամանակն ու ջանքերը, որոնք ներդնում են հարաբերություններում, աշխատանքում, պետք է միայն ի օգուտ իրենց աշխատեն: Բայց այդպես ոչ միշտ է լինում, քանի որ ծրագրերը կարող են փոխվել, հանգամանքները՝ որոշակի պահի անբարենպաստ դառնալ: Երբ ինչ-որ բան ըստ Կարիճի ծրագրի չի ընթանում, նա դառնում է ագրեսիվ, մռայլ: Մի փորձեք հանգստացնել նրան կամ համոզել. դա հակառակ արդյունքը կունենա, Կարիճները կարող են նույնիսկ կոնֆլիկտ հրահրել:

Այծեղջյուր: Այո՛, Այծեղջյուրները համառ են, աշխատասեր, բայց նաև՝ հոռետես և թախծոտ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հոռետեսությունն արտահայտվում է նրանում, որ նրանք հիվանդագին են վերաբերվում իրենց նվաճումներին և արդյունքներին, երբ դրանք այնպիսին չեն, ինչպես իրենք են ցանկանում: Բացի այդ՝ Այծեղջյուրը սպասում են լսել այն, ինչ ցանկանում են. ցանկացած այլ բան անուշադրության են մատնում: Այծեղջյուրները սիրում են պատասխանատվություն ստանձնել, բայց գերադասում են, որ դա կապված լինի միայն իրենց կյանքի, կարիերայի և պահանջների հետ:

Աղբյուր