Այլևս պետք չէ լոխում գնել խանութից․ այժմ դուք կարող եք պատրաստել այն տան պայմաններում

Բաղադրամասեր

  • 1 հատ նարինջի հյութ,
  • 250 գ շագանակագույն շաքարավազ,
  • 1 հատ կիտրոն (կեղև),
  • 1 հատ նարինջ,
  • 0.5 հատ կիտրոնի հյութ,
  • 1.5 բաժակ ջուր,
  • 3 բաժակ շաքարի փոշի,
  • 2/3 բաժակ եգիպտացորենի օսլա (крахмал),
  • 4 կաթիլ էսենցիա,
  • 2 ճ/գ ժելատին,
  • սննդի գունանյութ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Կիտրոնահյութը և նարնջի հյութը լցնում ենք չկպչող ծածկույթով կաթսայի մեջ և ավելացնում կիտրոնի և նարնջի կեղևները:
  • Թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, ավելացնում շաքարավազը, շաքարի փոշին, 1/2 բաժակ ջուրը:
  • Զանգվածը եռալուց հետո կրակի իջեցնում ենք և առանց խառնելու մոտ 5 րոպե եփում:
  • Օսլան լուծում ենք 1/2 բաժակ ջրում: Ժելատինը լուծում ենք 1/2 բաժակ ջրում, մինչև ամբողջությամբ լուծվի, ինչի համար պետք է բաժակը դնել տաք ջրով ամանի մեջ:
  • Ժելատինով և օսլայով խառնուրդները լցնում ենք շաքարի փոշով օշարակի մեջ, ավելացնում գունանյութը (ի դեպ, եթե գունանյութը փոշու տեսքով է, ապա պետք է օսլայով խառնուրդի մեջ լուծել) և զանգվածը լավ խառնում ենք:
  • Եփում ենք միջին ուժեղության կրակի վրա, մինչև զանգվածը եռա և փայլուն դառնա: Ավելացնում ենք անանուխի էսենցիան:
  • Ձևամանը պատում ենք յուղաթղթով և վրան բուսայուղ քսում: Համասեռ զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և հավասարապես տարածում:
  • Գիշերը այն սառնարանն ենք դնում, իսկ առավոտյան փայլաթիթեղը հանում, խորանարդաձև կտրատում և թաթախում շաքարի փոշու մեջ:

Աղբյուր