Կենդանակերպի 6 նշան, ովքեր հեշտությամբ ճանաչում են մարդկանց

Խեցգետին: Խեցգետինները զարգացած ինտուիցիա ունեն, գիտակցում են սեփական զգացմունքները, լսում իրենց ներքին ձայնին: Կարողանում են հասկանալ մտերիմների զգացմունքները, ընկալունակ են նաև անծանոթ մարդկանց զգացմունքների հանդեպ: Շատերն են իրենց լավ զգում Խեցգետինների ներկայությամբ, քանի որ գիտեն, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են իրենց զգացմունքները, և կարիք չի լինում բացատրել դրանք:

Ձկներ: Ձկները ստեղծագործող մարդիկ են, իսկ ստեղծագործող մարդիկ սովորաբար լավ զարգացած ինտուիցիա ունեն: Չափազանց զգացմունքային են, կարող են զգալ իրադարձությունների զարգացման ընթացքը:

Կարիճ: Կարևոր չէ՝ որքան ջանք եք գործադրում որևէ բան թաքցնելու համար: Կարիճները, միևնույն է, կիմանան ճշմարտությունը: Լավ են ճանաչում իրենց, գիտեն՝ ինչ են անում և ինչու: Չեք կարող խաբել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին, երբեմն կարող են կարդալ ձեր մտքերը:

Կույս: Երբեք ոչինչ բաց չեն թողնում աչքից: Նկատում են ցանկացած մանրուք, ամեն բան, որը մյուսները չեն տեսնում: Չեն կարողանում իրերն ընդունել այնպիսին, ինչպիսին դրանք իրականում են, հակված են ցանկացած բան չափազանց շատ վերլուծել: Նրանց համար ամեն բան շրջապատված է գաղտնիությամբ, ամեն կերպ փորձում են հասկանալ՝ ինչ է թաքնված որևէ իրադարձության կամ մարդու ետևում:

Կշեռք: Գերզգայուն են ամեն ինչի հանդեպ՝ մտքերի, զգացմունքների, իրենց շուրջ կատարվողի հանդեպ: Ինտուիցիայի շնորհիվ զգում են պոտենցիալ վտանգը, շրջանցում այն: Կարողանում են լույս տեսնել թունելի վերջում այն իրավիճակներում, որոնք շատերն անելանելի են համարում: Նկատում են ցանկացած իրավիճակի նրբությունը, զարգացման հեռանկարները: Հրաժարվում են ամեն բան սևի և սպիտակի բաժանել, քանի որ գիտեն, որ բազմաթիվ նրբերանգներ կան:

Երկվորյակներ: Սոցիալական մարդիկ են, ովքեր բնազդաբար հասկանում են՝ ինչ ասել՝ մարդկանց հանգստացնելու կամ խոսակցություն սկսելու համար: Երկվորյակները նախքան ձեր խոսելը գիտեն՝ ինչ եք ասելու, երբեմն կարող են նախադասությունն ավարտել ձեր փոխարեն, նույնիսկ առանց մտածելու: Ինտուցիան Երկվորյակներին օգնում է հասկանալ՝ ինչպես վարվել տարբեր իրավիճակներում: Կարողանում են հաճելի մարդու տպավորություն գործել:

Աղբյուր