Այս 2 բաղադրիչները կօգնեն ձեզ ազատվել և մեկընդմիշտ մոռանալ եղունգների սնկերի մասին

Սնկային ինֆեկցիան լինում է տարբեր ձևերի։ Եղունգները կարող են դեղնել, ճաքել, կամ դուք կարող եք զգալ շատ ուժեղ քոր մատների միջև։ Ամեն 5-րդ մարդ տառապում է այս խնդրով։ Այս ամենի պատճառ կարող են հանդիսանալ փոքր (նեղ) կոշիկները, ցածր իմունիտետը, ոտքերի ուժեղ քրտնարտադրությունը, անգամ ավելորդ քաշը։ Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ միանգամից գործել և չերկարացնել այդ պրոցեսը։

Եթե դուք նկատում եք ինչ-որ նշաններ, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է։

Ձեզ հարկավոր է սովորական սննդի սոդա և խնձորի քացախ։ Մեթոդը կայանում է նրանում, որ սունկը մահանում է թթվային միջավայրում, իսկ սոդան խոչընդոտում է դրա հետագա զարգացմանը և տարածմանը։

Խառնեք խնձորի քացախը և տաք ջուրը 1:3 հարաբերակցությամբ, լցրեք ստացված խառնուրդը որևէ մեծ զանգվածի մեջ և պահեք այնտեղ ոտքերը 20 րոպե։ Դրանից հետո չորացրեք ոտքերը։ Նորից լցրեք տաք ջուր (2 լիտր) և լուծեք այնտեղ 2 ճաշի գդալ սննդի սոդա։ Պահեք ոտքերը այդպիսի վաննայի մեջ 15 րոպե։ Այնուհետև չորացրեք և սնկերով վնասված բոլոր մասերը վերացրեք մատնահարդարման միջոցների օգնությամբ։

Կատարեք այս պրոցեդուրան ամեն երեկո մինչև վերջնական առողջ եղունգներ ունենալը։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Աղբյուր