Շատ համեղ շոկոլադային բիսկվիթ, որը կարող ենք պատել ցանկացած կրեմով

Բաղադրիչներ

  • ձու — 4 հատ
  • շաքարավազ — 160 գ
  • ալյուր — 150 գ
  • կակաո — 40 գ
  • օսլա (крахмал) — 34 գ
  • փխրեցուցիչ — 1 թ/գ
  • կարագ — 50 գ
  • ջուր — 50 գ

Պատրաստման եղանակ

Նշված բաղադրիչները նախատեսված են 20-21 սմ տրամագծով և 5 սմ բարձրությամբ ձևամանի հաշվարկով։
Ջեռոցը մինչև 170 աստիճան տաքացնում ենք։ Բոլոր չոր բաղադրիչները, շաքարավազից զատ, խառնում ենք իրար և մաղում։ Փոքր կաթսայի մեջ ենք լցնում ջուրն ու կարագը։
shokolade-biskvit-torti-hamar-2
Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները հարում ենք, մինչև փափուկ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք շաքարավազի կեսը, հարում ենք մինչև խիտ, փայլուն և չափի մեջ պինդ փրփուր ստանանք։
Դեղնուցները մնացած շաքարավազի հետ հարում ենք մինչև սպիտակ և փքուն զանգված ստանանք։ Սպիտակուցներն ու դեղնուցները զգուշորեն խառնում ենք:
shokolade-biskvit-torti-hamar-4
Այնուհետև ավելացնում ենք չոր բաղադրիչները, խառնում ենք այնքան, մինչև գնդիկներից ազատվենք։ Այդ ընթացքում կարագն ու ջուրը դնում ենք կրակին և հասցնում եռման աստիճանի։
shokolade-biskvit-torti-hamar-5
Կարագով զանգվածը լցնում ենք հունցած խմորի մեջ և արագորեն խառնում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք։ Խմորը լցնում ենք 20 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ, տեղափոխում ենք նախապես 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 15-20 րոպե (փայտիկով փորձում ենք, եթե այն չոր է դուրս գալիս խմորի միջից, նշանակում է՝ արդեն պատրաստ է)։ Թխվելուց հետո թողնում ենք՝ սառչի, յուղաթուղթը հանում ենք և 8-10 ժամով տեղափոխում սառնարան։
shokolade-biskvit-torti-hamar-6
Ինչպես մնացած բիսկվիթների դեպքում, այս դեպքում ևս արժե 1 օր առաջ բիսկվիթը պատրաստել, որպեսզի կտրելուց չփշրվի։
shokolade-biskvit-torti-hamar-9
Ահա և վերջ:
shokolade-biskvit-torti-hamar-7
Պատրաստ է:
shokolade-biskvit-torti-hamar-8Ի դեպ, որպեսզի բիսկվիթը հավասար շերտերի բաժանենք, կարող ենք սովորական թել վերցնել. սկզբում դանակով բիսկվիթի պարագծով մեկ կտրվածք ենք անում, թելն այդ կտրվածքի մասով անցկացնում ենք և քաշում։ Արդյունքում հավասար և կոկիկ շերտեր ենք ստանում։ Շատ համեղ շոկոլադային բիսկվիթ, որը կարող ենք պատել ցանկացած կրեմով։

Աղբյուր