Ի՞նչ կլինի, եթե օրը երկու բանան ուտեք. արդյունքն ապշեցնում է

«Վերջերս ես մի հետաքրքիր փորձարկում եմ կատարել օրգանիզմիս հետ: Ամեն օր նախաճաշից ճաշն ընկած ժամանակահատվածում ես մեկ բանան էի ուտում և ևս մեկը՝ ճաշից հետո՝ որպես դեսերտ:

Արդյունքն այնքան ինձ դուր եկավ, որ որոշեցի կիսվել ձեզ հետ:

Իմ մեջ ինչ-որ բան փոխվեց, ես սկսեցի ավելի լավ տեսք ունենալ: Բանանի օգտակարությունն օրգանիզմի համար գրեթե անմիջապես արտահայտվում է:

Աչքերի տակի մուգ շրջանակներն ու պարկերը, առավոտյան մի փոքր այտուցվածությունը և մաշկի չորությունն այլևս չկան, անհետացել են:

Դեմքս թարմացել է և երիտասարդացել, նույնիսկ կնճիռներս են քիչ նկատելի դարձել:

Ես այլևս չեմ ունենում այրոցի նոպաներ և նույնիսկ հեմոգլոբինիս մակարդակն է բարձրաձել, երեկոյան ես ինձ այդքան էլ հոգնած չեմ զգում: Ճիշտն ասած՝ փորձարկումս սկսելով՝ ես նման փայլուն արդյունքի նույնիսկ չէի էլ սպասում»:

Image result

Ինչո՞վ է օգտակար բանանը

Բանանի օգտակարությունը ոչ մի կասկած չի առաջացնում։ Այս մթերքը հարուստ է մանրաթելերով և բարդ ածխաջրերով:

Բանանի մեջ կա նաև կալիում և մագնեզիում, որոնք ամրացնում են սիրտանոթային համակարգը:

Բանանի բաղադրության մեջ են մտում բնական շաքարի երեք տեսակներ՝ սախարոզա, գլյուկոզա և ֆրուկտոզա, որն էլ խթանում է ուղեղի լավ աշխատանքը և բարձրացնում է ընդհանուր էներգիայի մակարդակը:

Բանանի մեջ կա B6 վիտամին և դա շատ լավ է ազդում կանացի օրգանիզմի վրա:

Նախադաշտանային սինդրոմն աննկատ կանցնի, եթե այդ շրջանում բանան օգտագործեք:

Աղբյուր