Արևածաղկի սերմերն ունեն մի շարք օգտակար հատկություններ, սակայն օրական սահմանափակ քանակով պետք է օգտագործենք

Արևածաղկի սերմեր շատերն են սիրում։ Շատերն են այն օգտագործում հաճույքի համար՝ առանց պատկերացնելու, թե ինչ օգտակար հատկություններ ունի այն։
Դրանք պարունակում են ճարպաթթուներ, վիտամիններ և հանքանյութեր։ Միևնույն ժամանակ, հարկավոր է չափավոր օգտագործել արևածաղիկը, քանի որ այն բավական շատ կալորիաներ է պարունակում։

1. Էներգիա է հաղորդում։ 100 գրամ արևածաղկի սերմը 584 կալորիա է պարունակում։ Այն հակաօքսիդանտներ, հանքանյութեր և վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ սննդարար նյութեր, որոնք շատ օգտակար են առողջության համար։

2. Արևածաղկի սերմերը ճարպաթթուներ են պարունակում, որոնք օրգանիզմին օգնում են ազատվել «վատ խոլեստերինից»։

3. Արևածաղկի սերմերը մեծ քանակով սպիտակուցներ և ամինաթթուներ են պարունակում։ Արևածաղկի 100 գրամ սերմերը պարունակում են 21 գրամ սպիտակուց։

4. 100 գրամ արևածաղկի սերմը 25.17 գրամ վիտամին E է պարունակում։

5. Արևածաղկի սերմերը B խմբի վիտամինների լավագույն աղբյուրն են։

6. Արևածաղիկը պարունակում է նաև կալցիում, ցինկ, մագնեզիում և այլ հանքանյութեր, որոնք հարկավոր են օրգանիզմին։

Կարող եք ամեն օր արևածաղկի սերմեր օգտագործել, բայց օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 50 գրամը։

Աղբյուր