Խորովածի օրիգինալ բաղադրատոմս. զարմացրեք փորով բարեկամներին՝ առանց կրակի խորոված անելով

Եկել է գարունը, և սկսվել է բակում «մանղալով» խորոված անելու ժամանակաշրջանը։ Սակայն երբեմն շատ դժվար է նման հարմարություն գտնելը, ինչը տհաճ է հայերի մեծամասնության համար, քանի որ խորովածը յուրահատուկ տեղ ունի մեր կյանքում։ Հատուկ նման դեպքերի համար Ձեզ ենք ներկայացնում առանց կրակի խորոված պատրաստելու այս հանճարեղ մեթոդը։ Նշենք նաև այն, որ համի տեսանկյունից այս խորովածը նույնպես շատ լավն է։

Այսպիսով՝ սկզբի համար պետք է գտնել 3 լ տարողունակությամբ ապակել տարա (банка):

Բաղադրիչներ

  • խոզի միս  — 1 կգ (իսկական խորովածը խոզի մսով է)
  • բեկոն — 250 գ
  • սոխ — 2 հատ
  • 1/2 կիտրոնի հյութ
  • ջուր — 100 մլ
  • աղ
  • պղպեղ
  • համեմ և այլ համեմունքներ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակ

  1. Մանր կտրատել միսը։
  2. Ավելացնել համեմունքները։
  3. Օղակաձև կտրատել սոխը, ավելացնել մսին, վրան ջուր լցնել և 30 րոպե մարինացնել։
  4. Բարակ շերտերով կտրել բեկոնը։
  5. Խորովածի փայտիկների վրա ամրացնել միսը՝ արանքներում սոխ և բեկոն դնելով։
  6. Տարայի հատակին դնել մնացած սոխը. հիշեք, որ ամեն տարայի մեջ պետք է դնել 4-5 շամփուր։
  7. Տարան փակել փայլաթիթեղով։
  8. Տարան պետք է արտաքինից չոր լինի։
  9. Դրեք սառը ջեռոցում (որպեսզի ապակին չկոտրվի) և միացրեք այն՝ 180-200С, 60-80 րոպե։
  10. Զգուշությամբ (հնարավորինս դանդաղ) բացեք վառարանը, որպեսզի չվնասեք ապակին ջերմաստիճանի տատանումից։
  11. Դա անելուց հետո կարող եք ուտել։

Աղբյուր