Ասպիրինի օգտագործման արդյունավետ եղանակներ

Եթե ծաղիկներով լի ծաղկամանի մեջ լցնենք ասպիրին, ապա ծաղիկներն ավելի երկար կմնան:

Ասպիրինի շնորհիվ կարելի է   հեռացնել  քրտինքի հետքերը: 2 դեղահաբը կես բաժակ ջրի մեջ լուծեք, ապա այն լցրեք զգեստի վրա, երեք ժամ հետո այն լվացեք:

Ասպիրինը դեմքի կարմրածությունը 2-3 րոպեում հեռացնում է:

Կրուկների վրա առաջացած կոշտուկները կարելի է հեռացնել ասպիրինի միջոցով:  5-6 դեղահաբը մանրացնել և կես թեյի գդալ կիտրոնի հյութով խառնել և մի փոքր ջուր ավելացնել: Այն կոշտուկների վրա քսեք և պոլիէթիլենային տոպրակներ հագեք: 5-10 րոպե հետո այն կարելի է բացել և լվանալ:

Կրետի խայթոցի դեպքում ասպիրինը նույնպես կօգնի:  Այդ դեպքում խայթած տեղին ջուր եք քսում և  ասպիրինի դեղահաբով տրորում:

Ասպրիրինով դիմակներ: Յուղոտ մաշկ և սև կետեր մաշկ ունեցող մարդիկ գոհ կլինեն ասպիրինից պատրաստված դիմակ-փիլինգից:  Այն օգնում է  ազատվել պզուկներից, նեղացնում է ծակոտիները և հարթեցնում է մակերեսային կնճիռները: Այն կարելի օգտագործել թթվասերի կամ մեղրի օգնությամբ: 1-2 դեղահաբ ասպիրինը խառնել մեկ ճաշի գդալ թթվասերով: Իսկ մեղրի դեպքում 1 դեղահաբ ասպիրինը ջրով բացել, ապա ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր:  Դիմակը քսել դեմքին և 5-10 րոպե պահել, ապա 1-2 րոպե մերսեք դեմքն ու այն լվացեք, դրանից հետո սնուցող կրեմ քսեք:  Այս պրոցեդուրան պետք է կրկնել շաբաթը երկու անգամ:

Աղբյուր