Մոր հուզիչ նամակը որդուն. այս նամակը բոլոր զավակներին է ուղղված

Ծնողները Երկրի վրա մեր պահապան հրեշտակներն են: Սակայն երբ նրանք ծերանում են, մենք պարտավոր ենք նրանց օգնականները դառնալ:

Հաճախ մեր համբերությունը պարզապես չի հերիքում տարեց ծնողների հետ, այդ իսկ պատճառով մի կին իր որդուն կարևոր խնդրանքով է դիմել: Այս նամակն անտարբեր չի թողնի ոչ ոքի:

«Իմ սիրելի՛ որդի,

Ես այս նամակը գրում եմ ամենայն անկեղծությամբ և ազնիվ մտադրություններով: Գրում եմ, քանի որ սիրում եմ քեզ և ցանկանում եմ, որ դու երջանիկ լինես:

Եվ ես ցանկանում եմ խնդրել քեզ՝ ինձ ըմբռնումով մոտենալ, երբ ես ծերանամ: Դու պետք է գիտակցես, որ մարդու կյանքի ցիկլը որոշակի է՝ մանկություն, դեռահասություն, երիտասարդություն, հասունություն և ծերություն: Ծերության տարիներին մենք կրկին երեխաներ ենք դառնում:

Ես նույն պատմությունները պատմելու եմ 100 անգամ, լավ չեմ լսելու, մոռացկոտ եմ դառնալու: Հանդուրժող կլինես և չբարկանաս ինձ վրա: Ես դա չարությամբ չեմ անելու: Միակ բանը, որ ցանկանում եմ, այդ տարիներին քեզ հետ ժամանակա անցկացնելն է:

Ես ցանկանալու եմ ուտել այն, ինչն ինձ հակացուցված է: Կփորձես ինձ բացատրել այնպես, ինչպես ես եմ բացատրել քեզ, երբ փոքրիկ էիր:

Ես գլուխ չեմ հանելու ժամանակակից տեխնոլոգիաներից: Չծիծաղես ինձ վրա, այլ համբերատարություն կցուցաբերես:

Ես չեմ կարողանալու ինքնուրույն կանգնել կամ նստել: Խնդրում եմ քեզ, որդի՛ս, կօգնես ինձ այդ պահերին: Ես չեմ ցանկանա քեզ համար բեռ դառնալ:

Հիշի՛ր, ես մի ժամանակ քեզ սովորեցրել եմ քայլել, խոսել: Եղել եմ այն մարդը, ով գրկել է քեզ, փայփայել ու հոգ տարել քո մասին: Ես ամենն արել եմ լիարժեք սիրով ու համբերատարությամբ: Ես մեծացել և սովորել եմ քեզ հետ միասին:

Խնդրում եմ, երբ ծերանամ, համբերություն կցուցաբերես և կփորձես հասկանալ ինձ, վերաբերվել ամեն ինչին հումորով ու սիրով: Թող որ միասին վայելենք բոլոր երջանիկ պահերը, ուրախանանք, գրկախառնվենք, ցույց տանք մեր ողջ սերը:

Այժմ և միշտ հիշի՛ր. ես սիրում եմ քեզ, ի՛մ որդի »:

Գնահատե՛ք ծնողներին, քանի դեռ նրանք կենդանի են:

Աղբյուր