Էմմին լրիվ նմանվել է Նարե Գևորգյանին (լուսանկարներ)

Երգչուհի Էմմին նոր սանրվածքով գեղեցիկ լուսանկար է հրապարակել։ Թեև սանրվածքը  գեղեցիկ ու նրբաճաշակ է, սակայն իմ ուշադրությունը այլ բան գրավեց։

Քանի որ ես ուշադիր  հետևում եմ մեր հայտնիների ինստագրամի էջերին, միանգամից նկատեցի, որ Էմմին կրում է այն սանրվածքը, որը արդեն մոտ 2 ամիս է առանց փոփոխությունների կրում է Նարե Գևորգյանը։

Այս լուսանկարներում անգամ նրանց դիրքերն են նման։
Ճիշտ է, այս սանրվածքը կրում են շատ համաշխարհային հայտնի դեմքեր ու ասել թե Էմմին նմանակում է Նարեին, սխալ կլինի։ Բայց որ միայն ուշադիր նայելու դեպքում կարելի է նրանց տարբերել, դա փաստ է։