Մայրս 40-ն անց է, և նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…

Ներկայացնում ենք դոնդողով 4 տնային դիմակ, որոնք կպայքարեն կնճիռների և տարիքային փոփոխությունների դեմ:

Դեմքի դիմակ դոնդողով

Դոնդողն ունի հզոր ձգող և խոնավեցնող հատկություններ, զգալիորեն նվազեցնում է մաշկի այտուցվածությունը:

Դոնդող վարունգով

Արդեն առաջին օգտագործումից հետո կլավացնի դեմքի գույնը, կսպիտակեցնի և տոնուս կհաղորդի թառամած մաշկին:

Բաղադրիչները՝

  • 1 թ/գ դոնդող
  • 1 վարունգ
  • 2 թ/գ երիցուկի եփուկ
  • 2 թ/գ եփած կանաչ թեյ
  • 1 թ/գ ալոեի հյութ

Պատրաստումը և օգտագործումը՝

1. Մանր քերիչով անցկացրու թարմ վարունգը, ստացված միջուկը ճզմիր թանզիֆի մեջ:

2. Դոնդողի վրա երիցուկի եփուկ լցրու, կանաչ թեյ, ավելացրու վարունգի միջուկը: Խառնուրդը տաքացրու ջրային գոլորշու վրա, որպեսզի դոնդողը լուծվի:

3. Երբ դոնդողը սառչի մինչև սենյակային ջերմաստիճան, դրան ավելացրու վարունգի և ալոեի հյութերը:

4. Կնճիռների դեմ տոնուս հաղորդող դիմակը պատրաստ է: Թեթև շարժումներով քսիր դեմքիդ, պահիր 30-40 րոպե: Լվա տաք ջրով, խոնավեցնող քսուք օգտագործիր պրոցեդուրայից հետո:

Դոնդող և կարագ
Բաղադրիչները՝

  • 1 թ/գ դոնդող
  • 7 թ/գ սառը ջուր կամ կաթ
  • 1 թ/գ կարագ

Պատրաստումը և օգտագործումը՝

1. Դոնդողի վրա սառը ջուր կամ կաթ լցրու, թող 10-15 րոպե:

2. Խառնուրդը լուծիր ջրային գոլորշու վրա, կարագն ավելացրու: Սպասիր, որ կարագը հալվի:

3. Բոլոր բաղադրիչները լավ խառնիր, թող սառչի, քսիր դեմքիդ մաքուր մաշկին 20 րոպեով: Կաթի մեջ թրջված բամբակով մաքրիր դիմակի մնացորդները, հետո լվացվիր տաք ջրով:

Դոնդող և կաթնաշոռ

Բաղադրիչները՝

  • 1 ճ/գ դոնդող
  • 2 ճ/գ կաթ
  • 1 ճ/գ կաթնաշոռ

Պատրաստումը և օգտագործումը՝

1.Խառնիր դոնդողը և կաթը, թող 10-15 րոպե:

2. Խառնուրդը հալեցրու ջրային գոլորշու վրա, կաթնաշոռն ավելացրու: Լավ խառնիր, մինչև համասեռ զանգված ստացվի:

3. Դիմակը թող սառչի և քսիր դեմքիդ մաքուր մաշկին 25-30 րոպեով: Լվա տաք ջրով կամ մնացորդները մաքրիր ջրով թաթախված բամբակով:

Դոնդող և ավոկադո

Բաղադրիչները՝

  • 1 թ/գ դոնդող
  • 7 թ/գ ջուր
  • 1 ճ/գ ավոկադոյի միջուկ

Պատրաստումը և օգտագործումը՝

1. Դոնդողի վրա սառը ջուր լցրու, թող 15 րոպե:

2. Երբ դոնդողն ուռչի, լուծիր ջրային գոլորշու վրա, հետո խառնուրդը լավ խառնիր ավոկադոյի միջուկին:

3. Պատրաստի դիմակը թող սառչի մինչև սենյակային ջերմաստիճան և քսիր մաքուր մաշկիդ 25-30 րոպեով: Լվա տաք ջրով:

Աղբյուր