Բաղադրությունը
- Խմորի համար՝
- ալյուր — 2-3 բաժակ
- աղ — 1թ/գ
- շաքարավազ — 1թ/գ
- սոդա — 1թ/գ
- կեֆիր — 190 մլ
- բուսայուղ — 2 ճ/գ
- Միջուկի համար՝
- պանիր — 200 գր (չոր տեսակի)
- կաթնաշոռ — 150 գր
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
Խառնեք ալյուրը, աղը, շաքարավազը և սոդան, ապա ավելացրեք կեֆիրը, բուսայուղը և խմոր հունցեք:
Պանիրն անցկացրեք մանր քերիչով և խառնեք կաթնաշոռի հետ, համեմեք աղ և պղպեղով՝ ըստ ճաշակի: Ստացված զանգվածը վերածեք միջին չափսի գնդերի:
Խմորը նույնպես բաժանեք միջին չափսի գնդերի՝ քանակով 2 անգամ ավել, քան պանրային գնդիկները:
Խմորի ամեն գունդը գրտնակով կլոր բացեք:
Խմորի բացված շերտի վրա դրեք պանրի գունդը, ապա ծածկեք խմորի ևս մեկ շերտով:
Ամրացրեք խմորի ծայրի մասերը, ապա գրտնակով հավասարեցրեք պանիրը խմորի ամբողջ տարածքով:
Թավայի մեջ լցրեք շատ քիչ բուսայուղ և տապակեք խաչապուրիները նվազագույնը 3-ական րոպե ամեն կողմից:
Տապակվելու ընթացքում փակեք թավայի կափարիչը:
Ինչպես տեսանք, թավայի մեջ խաչապուրին հատուկ ստեղծված է այն պահերի համար, երբ պատահական հյուր է եկել, և պետք է կողմնորոշվել հյուրասիրության հարցում: Նման դեպքերում անմիջապես հիշեք այս խաչապուրիի մասին: Այն ձեզ կփրկի, իսկ հյուրերը շատ գոհ կմնան, քանի որ այն պարզապես հալչում է բերանում: