«Այո՛, փողն ինձ համար մեծ նշանակություն ունի. այն արժևորում է մարդուն». Իլոնա Նուրբեկյանը՝ BlogNews.am-ի համարձակ ֆոտոշարքում

Մոդել, դերասանուհի Իլոնա Նուրբեկյանի համար մոդելինգը ժամանակի ընթացքում նախասիրությունից վերածվեց հիմնական աշխատանքի։ Ու չնայած ծնողները երբեք էլ չեն ողջունել նրա այս քայլը, բայց արգելքը, որը կար, երևի թե նպաստեց նրան, որ դերասանուհին հասունանա, կայանա ու  պարզապես գնա իր երազանքի հետևից՝ անտեսելով բոլոր խոչընդոտները։ Ինչպես Իլոնան է ասում՝ «կարծես ուրիշների ինադու ապրի»։ Իրեն միշտ հուսահատության շեմից հետ է բերել միտքը, որ իրեն չափից շատ է սիրում և իրավունք չունի ընկճվելու։ Իլոնան օրերս նկարահանվել է BlogNews.am-ի համարձակ ֆոտոշարքում ու անկեղծացել զրույցի ընթացքում՝ պատմելով մոդելային բիզնեսի, վաստակած գումարների, կատարած պլաստիկ վիրահատությունների, ընտրյալ ունենալու և մի շարք այլ թեմաների մասին։

— Ինչպե՞ս մուտք գործեցիր մոդելային ինդուստրիա ու որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես մոդելինգով:

— Իմ առաջին քայլերն արել եմ տասնհինգ տարեկանում, երբ նոր-նոր էին սոցիալական կայքերը տարածում գտնում Հայաստանում։ Ես որոշել էի, որ ոչ մի լուսանկար չեմ տեղադրելու, մինչև չունենամ պրոֆեսիոնալ գեղեցիկ նկարներ։ Ընկերներս, բնականաբար, դրան այնքան էլ լուրջ չէին վերաբերվում։ Հետո ինչ-որ ֆոտոստուդիայից առաջարկ ստացա, ու գեղեցիկ լուսանկարներ ստացանք։ Ու հենց այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ։ Ինձ հրավիրում էին ամենատարբեր ֆոտոսեսիաների, ընթացքում դա ավելի լայնածավալ դարձավ, ու սկսեցի նաև ինչ-որ խանութներ ու ապրանքանիշներ գովազդել։ Ֆոտոմոդելինգով մոտ յոթ տարի է, ինչ զբաղվում եմ։ Որպես մոդել իմ գործունեությունը պոդիումում լայն չի եղել, սահմանափակվել եմ մեկ-երկու մրցույթների մասնակցելով։

— Մանկության երազա՞նք է եղել, որ հայտնվես մոդելային ասպարեզում, թե՞ ուղղակի հանգամանքներն  են այդպես դասավորվել։

— Չեմ կարող ասել, հնարավոր է ՝փոքրուց ինչ-որ ներքին ձգտում եղել է, բայց հավատացեք՝ շատ չեմ մտածել մոդել կամ դերասանուհի դառնալու մասին, հակառակը՝ չկողմնորոշված երեխա եմ եղել։ Ցանկացած ոլորտի մասնագետ կարող էի դառնալ, մանավանդ որ մեր ընտանիքում բոլորը բժիշկներ, ուսուցիչներ ու իրավաբաններ են։

IMG_6309 copyIMG_6268 copyIMG_6329 copyIMG_6243 copy

— Ինչպիսի՞ն էիր պատկերացնում մոդելային աշխարհն ու ինչի՞ ականատես եղար: Հայաստանում հնարավո՞ր է կողքից ոչ մի եկամուտ չունենալով միայն մոդելինգից աշխատած գումարով նորմալ ապրել։

— Պատկերացումներս, բնականաբար, այլ էին, քան իրականությունը, բայց ամեն դեպքում, եթե մտածենք, որ մեր երկրում մոդելինգն այդպես էլ չի զարգանալու, միևնույն է, դա արդարացում չէ, պետք է ինչ-որ մեկը սկսի։ Այդ սկսողներից կարող եմ համարել նաև ինձ։ Ինչ վերաբերում է ֆինանսին, այո՛, բավարարում է։ Կոնկրետ ինստագրամյան 3-4 գովազդներից, որոնք ես տեղադրում եմ իմ էջում, ստացվող գումարը շատ ավելին է, քան բարձր վարձատրվող քաղաքացու աշխատավարձը։ Եթե դու գործես լավ ու ճիշտ, կարող ես հիմնվել միայն դրա վրա ու չմնալ աշխատավարձի հույսին։

— Ըստ քեզ` մոդել դառնալու համար միայն գեղեցիկ մարմին ունենալը բավարա՞ր է: Ի՞նչհատկություններով պետք է օժտված լինի այս ոլորտն ընտրողը:

— Առաջին հերթին՝ խարիզմայով։ Գեղեցկության չափանիշները մարդկանց մոտ տարբեր են։ Մեկի համար գեղեցիկը երկար մազերն են ու արտահայտիչ աչքերը, մյուսները գնահատում են ալտերնատիվ գեղեցկությունը։

— Ժամանակի ընթացքում քեզ համար, փաստորեն, մոդելինգը նախասիրությունից վերածվել է հիմնական աշխատանքի։

— Այո, կարող ենք այդպես ասել. երևի թե աշխատաքն է ինձ համար նախասիրություն դարձել։ Ես երջանիկ եմ, որ զբաղվում եմ նրանով, ինչին տալիս եմ «աշխատանք» անվանումը, բայց նույնիսկ եթե դա չլիներ աշխատանք, ես դրանով, միևնույն է, զբաղվելու էի։ Իմ առօրյան ես լցնում եմ նրանով, ինչով զբաղվում եմ, և դա ինձ եկամուտ է բերում։

IMG_8991 copyIMG_8826 copy— Ընտանիքում ինչպե՞ս են վերաբերվում քո աշխատանքին ու հեշտությա՞մբ են ընդունել քո՝ մոդել որոշումը դառնալու։

— Ընտանքիում բոլորը բժիշկներ են, պետական համակարգի աշխատողներ, իրավաբաններ և այլն, մի խոսքով՝ բոլոր այն մասնագիտություններից, որ ծնողներն իրենց փոքրիկների համար ի սկզբանե որոշում են։ Արվեստին քիչ թե շատ մոտ է եղել միայն պապիկս։ Ինձ համար էլ որոշել էին նմանատիպ ապագա։ Ծնողներս սկսզբում այնքան էլ չէին ողջունում իմ որոշումը, բայց այն արգելքը, որը կար, երևի թե նպաստեց նրան, որ ես հասնեմ նրան, ինչ ունեմ։ Մանավանդ հայրս դեմ էր, նա այն կարծիքին է, որ սա լուրջ գործ չէ։ Ժամանակի ընթացքում ես հասունացա ու կայացա և պարզապես գնացի իմ երազանքի հետևից։

— Փաստորեն, նրանք դեռ չեն համակերպվել այն մտքի հետ, որ դու հանրային դեմք ես։

— Չեմ կարող ասել, երևի թե համակերպվել են։ Հնարավոր է՝ սա այն չէր, ինչն իրենք կցանկանային ինձ համար, բայց, ամեն դեպքում, ինչ-որ չափով հաճելի է այն, որ ես ինքս ինձանով կայացա, ու նպատակասլացությունն ինձ տարավ իմ ուզած ճանապարհով՝ հաշվի չառնելով խոչընդոտները։ Նրանք ինչ-որ տեղ ինձանով նաև հպարտանում են։

— Դու շոու բիզնեսի այն համարձակ ներկայացուցիչներից ես, ով չի վախենում և հաճախակի է դիմում համարձակ փոփոխությունների։ Վերջերս դու կրծքերի պլաստիկ վիրահատության դիմեցիր։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես վերաբերվում այդ երեւույթին, և արդյոք կա՞ վիրահատության տեսակ, որին, այդուհանդերձ, երբևէ չես դիմի։

Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, որովհետև կյանքում հնարավոր է գա մի փուլ, որ դա ինձ ուղղակի անհրաժեշտ լինի։ Պլաստիկ վիրահատություններին շատ նորմալ եմ վերաբերվում։ Եթե դա որպես վիրաբուժության տեսակ ստեղծվել է ու լայն տարածում գտել, հարցն այստեղ այն է, թե ինչպես են մարդիկ այն կիրառում, հաճախ նույնիսկ չափն անցնում են՝ չգիտակցելով՝ ինչ են անում և ինչի համար։ Բայց եթե մարդն ունի թերություն ու ինքն իրեն դուր չի գալիս, ստեղծվել է միջոց, որով հնարավոր է շտկել արտաքինը, ինչո՞ւ չանել։ Վատ վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ չեմ հասկանում, դա առողջ չէ։ Անառողջ է, երբ ծայրահեղության մեջ են ընկնում և այլանդակում իրենց։ Կուրծք, շպարված շուրթ, ներկած աչք և այլն․ եթե աչքին հաճո է, ուրեմն՝ նորմալ է։

IMG_8788 copyIMG_8767 copy

-Իլոնա, քեզ ի՞նչը չէր բավարարում քո արտաքինի մեջ, որ դիմեցիր պլաստիկ վիրահատության։

— Խնդիրն ավելի շատ իմ մեջ էր։ Այնպես չէր, որ ես կոմպլեքսավորված էի իմ նախկին կրծքերի չափից։ Իմ կարծիքով՝ կինը պետք է ունենա մարմնի որոշակի կառուցվածք, ու ես էլ իմը փորձել եմ մոտեցնել իդեալականին։  Ու քանի որ ես ինձ շատ եմ սիրում, իմ մարմնի յուրաքանչյուր դետալ, կայացրել եմ որոշում և դիմել եմ այդ քայլին՝ էլ ավելի գեղեցկացնելով մարմինս։ Եթե նախկինում հագնում էի push up կրծկալ, որպեսզի գեղեցիկ ընդգծվեին կրծքերս, ապա վիրահատությունից հետո արդեն դրա կարիքը չի զգացվում։

— Վիրահատությունից հետո տղամարդկանց ուշադրությունը քո նկատմամբ ավելացե՞լ է։

— Անկեղծ ասած՝ ես առանձնապես տարբերություն չեմ զգում։ Հնարավոր է՝ մեկ-երկու ավելի լավ խոսք լսեմ ու վերջ։

— Կազմվածքդ պահպանելու համար ի՞նչ միջոցների ես դիմում:

— Գուցե անհավանական հնչի, բայց բացարձակապես ոչինչ չեմ անում դրա համար։ Ուտում եմ ամեն ինչ ու օրվա որ ժամին ուզում եմ, մանավանդ քնելուց առաջ։ Մի ժամանակ հաճախում էի մարզասարհ, բայց հիմա դադարեցրել եմ ու որևէ ջանք չեմ գործադրում։ Երևի թե բախտս բերել է կազմվածքիս հարցում։

IMG_8690 copyIMG_8647 copy— Հայտնի մարդկանց հասցեին քննադատությունները գրեթե անխուսափելի են, ու որքան էլ ջանաս, չես կարող բոլորի համար լավը լինել։ Ինչպե՞ս ես վերաբերվում դրանց ու արդյոք պատասխանո՞ւմ ես քո հասցեին հնչած քննադատություններին։

— Քննադատություններն ու դատարկ խոսակցություններն իմ կյանքում եղել են դեռ շատ վաղուց, երբ նոր-նոր էի ինչ-որ քայլեր անում։ Չասեմ, թե սա շատ հայեցի է, բայց դե մեզ բնորոշ են նման խոսակցությունները։ Բնական է, որ նորմալ մարդու վրա նման խոսակցությունները վատ են անդրադառնում։ Մինչև այսօր ոչ մի քննադատության չեմ պատասխանել։ Դա նստվածք է թողել իմ մեջ, ես ընկճվել եմ, բայց չեմ փորձել մարդկանց ինչ-որ բան ապացուցել։ Փորձում եմ հասկանալ նրանց, քանի որ շատ բաներ էլ կան, որ ինձ դուր չեն գալիս, բայց ես, ի տարբերություն շատերի, սովոր չեմ գոռալ այդ մասին, մարդուն վարկաբեկել։

— Իսկ քեզ չե՞ս վնասում, երբ չես արտահայտում ներսումդ կուտակված բացասականը։ Հիասթափության պահին երբևէ մտածե՞լ ես այս ամեն ինչը թողնելու մասին։

— Ինձ միշտ հուսահատության շեմից հետ է բերել այն միտքը, որ ես սիրում եմ ինձ ու ունեմ բնավորության գիծ՝  կարծես ուրիշների «ինադու» ապրեմ։ Ինչքան էլ խորը լինեն հիասթափությունը, հուսալքությունը, ես նոր ուժ կստանամ ու կանեմ հակառակը։ Ես ընկճվելու հակում չունեմ, հակառակը՝ ծաղկում եմ։ Դժվար է ինձ կոտրելը։

— Հայտնիությունն ու աշխատանքային հաջողություններն ինչ-որ բան փոխե՞լ են քո կյանքում։

— Իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Աշխատանքային հաջողություններն ինձ ճանաչվածություն են տվել, առանց որի ես ուղղակի չէի կարող։ Ես տեսակով այնպիսին եմ, որ եթե անուշադրության մատնվեմ, դա ինձ համար կարող է ողբերգական լինել։ Ուշադրությունն ինձ համար պարտադիր պայման է։

IMG_8739 copyIMG_8807 copy-Ի՞նչ կասես այն մարդկանց մասին, որոնք ուղղակի տեսնելով քո ինստագրամյան էջը ու առանց քեզ ճանաչելու քո մասին միանգամից կարծիք են կազմում, ընդ որում՝ ոչ այնքան դրական։

— Մի բան է, թե մարդն ինչպիսին է կյանքում, մեկ այլ բան, թե ինչպես է իրեն ներկայացնում՝ դա կլինի բեմում, էկրաններից այն կողմ, թե սոցցանցերում։ Այս ամենը մի մեծ կեղծիք է։ Ինչ-որ նկար հրապարակելուց առաջ մի շարք փոփոխությունների ես ենթարկում, ինչ-որ միտք գրելուց առաջ գրում-ջնջում ես… Մարդիկ քեզ ճանաչում են այնպիսին, ինչպիսին դու իրենց ներկայանում ես։ Ես ուզում եմ, որ ինձ այդպիսին ճանաչեն, որովհետև այդպիսին էլ կամ։ Պետք է մի բան հասկանալ․ այն ամենը, ինչ տեսնում ես, միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում է։ Մինչև մարդուն անձամբ չճանաչես, պետք չէ նրա մասին կարծիք կազմել։

— Մոդելները հաճախ են համարձակ ֆոտոշարքեր անում։ Եթե մի օր հեղինակավոր ամսագրերից մեկից մերկ լուսանկարվելու առաջարկ ստանաս, կհամաձայնե՞ս, թե՞ կա որոշակի սահման, որն ամեն դեպքում չես անցնի։

— Միանշանակ չեմ կարող ասել, դա կախված է տվյալ ժամանակահատվածից, իմ հոգեվիճակից ու, ամենակարևորը, առաջարկից։ Ես չեմ կարող ասել՝ վաղն ինչ կարող է լինել։ Բայց դա չի նշանակում, որ ես հստակ նորմեր չունեմ։ Միանշանակ, անկեղծ չի հնչի, եթե ասեմ, որ չեմ երազում որևէ հեղինակավոր ամսագրի շապիկին հայտնվելու մասին։

— Իլոնա, բնավորությանդ ո՞ր գծին արժե սիրահարվել։

— Ոչ թե սիրահարվել, այլ ուղղակի սիրել։ Թող սա չդիտվի ինքնագովազդ, բայց ես ուրախ եմ, որ որպես մարդ ունեմ բնավորության բոլոր լավ գծերը։ Չգիտեմ՝ բնությունից է այդպես, թե ծնողներիցս եմ ժառանգել, բայց եթե պետք է առանձնացնեմ ինչ-որ մեկը, անկասկած, կասեմ իմ անկոտրում լինելը։ Անկեղծությունը, մաքրությունը, բոլոր մնացած աստվածային գծերը ես չեմ համարում առավելություն, դրանք այսպես թե այնպես պետք է ունենա մարդ։ Ես իմ անկոտրում բնավորությունն եմ սիրում։ Արժե դրան սիրահարվել։

-Գեղեցիկ ու ցանկալի մոդել կնոջ կողքին ինչպիսի՞ տղամարդ պետք է լինի:

— Նա պետք է լինի տղամարդ՝ բառիս բուն իմաստով։ Դրա հետ մեկտեղ նաև կարող է լինել գեղեցիկ, խնամված, նորաձև, խելացի, հարուստ, հումորով… Բայց ինձ համար առաջնայինը տղամարդ լինելն է։

IMG_8752 copyIMG_8872 copy

-Իսկ դու գտե՞լ ես այն մեկին, ով համապատասխանում է քո պատկերացումներին։

— Չեմ ուզում այդ մասին խոսել, կարծում եմ՝ դեռ վաղ է։ Հենց ժամանակը գա, ես ինքս աշխարհին կգոռամ այդ մասին։

— Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ այս շրջանում ընտանիք կազմելու և սեփական տաքուկ անկյունը ստեղծելու ցանկությունդ մեծ է։

— Յուրաքանչյուր կին աշխարհ է գալիս հատուկ առաքելությամբ՝ ընտանիք ստեղծել ու նոր կյանք պարգևել։ Դա ամենանվիրական ու մաքրամաքուր նպատակն է, որ կարող է լինել։ Ես ինձ դեռ այդ դերում չեմ պատկերացնում։  Պետք է ճիշտ մարդու հանդիպել։ Եթե նրան հանդիպեմ, անգամ կափսոսամ, որ մի 4 տարի էլ ուշացրել եմ ամուսնանալը։

-Ի՞նչ է պակասում քեզ այս պահին լիարժեք ու երջանիկ լինելու համար։

— Կյանքի յուրաքանչյուր փուլում հաստատ ինչ-որ բան չի հերիքում լիարժեք երջանիկ լինելու համար։ Կոնկրետ այս շրջանում չեմ կարող ասել, թե ինչն է պակասում, բայց պակասող բաներ կան։ Հնարավոր է՝ երեխան է, որ պակասում է իմ կյանքը լցնելու համար, հնարավոր է՝ գումարներն են, որ կարող են ուրիշ շատ հարցեր լուծել, հանգիստը, որ կարողանամ շրջագայել աշխարհով մեկ։ Պակասող շատ բաներ կան։

— Ի՞նչ տեղ ունի քո կյանքում փողը:

-Մեծ։ Նյութականի հետ կապված ես կարող եմ շատ երկար խոսել։ Բոլորը չէ, որ կարող են ունենալ փող։ Այսպիսի խոսք կա, չէ՞, ասում են՝ դու դրանով ես արժևորում մարդուն, ես չեմ վախենա և կասեմ՝ այո՛, դա արժեք է մարդու համար։ Եթե դու ունես փող, դու խելացի ես, որ դրան հասել ես։

IMG_8811 copyIMG_8857 copy

-Վերջին տարիներին ինքդ ես հոգում քո կարիքները, հե՞շտ է սեփական վաստակածը ծախսելը։

— Երբ սկսում ես ինքդ վաստակել, հասկանում ես՝ ինչքան դժվար է փող վաստակելն առհասարակ։ Գնում ես ինչ-որ բան գնելու ու տեսնում, որ կար ու էլ չկա փող։ Իմ դեպքում փողը շատ չի լինում, գնալով պահանջներն ավելանում են։ Կարող եմ ասել, որ ինձ հիմա բավարարում է, բայց կարող էր ավելի լավ լինել։ Փողը հնարավորություն է։

— Հաճա՞խ են քեզ սեր խոստովանում։

— Այո, բայց հարց է՝ ես դա ընկալում եմ որպես սիրո խոստովանությո՞ւն, թե՞ չէ։ Մարդիկ սովորել են սիրուն խոսել։ «Սիրում եմ քեզ» արտահայտությունն արժեզկվել է ու սխալ տեղերում է օգտագործվում։ Շատ եմ լսում «սիրում եմ քեզ»-ը, բայց կուզենամ, որ ինչքան էմոցիա ու էներգետիկա ունի, այդքանը պահպանված լինի։

— Իսկ դու մարդու ո՞ր տեսակն ես՝ ով ամեն քայլափոխի սիրահարվո՞ւմ է, թե՞  սիրում է մեկ անգամ ու ամբողջ կյանքի համար։

Ես հարցին կպատասխանեմ այսպես. «Նորից չեն սիրում, սիրում են կրկին, սիրում են միայն ու միայն մեկին։ Ես ամեն քայլափոխի կարող եմ սիրահարվել ու ամեն անգամ՝ նորովի՝ արևին, ծանոթ փողոցին, երաժշտությանը, մարդուն։

Աղբյուր