Գոհար Ավետիսյանն այնքան է նիհարել, որ համարձակվում է անկողնուց բոդիով լուսանկար հրապարակել. ՖՈՏՈ

Հայազգի հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանի 5 մլն հետևորդները արդեն մի քանի ամիս է ուշադրիր հետևում են ոչ միայն Գոհարի աշխատանքներին, այլև նրա նիհարելու գործընթացին։ Գոհարը իր հետևորդներին ցույց է տալիս, թե ինչպես է սնվում, ինչ է պատրաստում ու ինչպես է նիհարում։

Նա ուրախանում ու կիսվում է իր արդյունքներով հետևորդների հետ։ Հայուհին նիհարել է արդեն 17կգ։

Այսօր Գոհարը անկողնուց կանացի բոդիով լուսանկար է հրապարակել ու մակագրել՝ Ահա թե ինչ է մնում ինձանից․ միայն կաշի ու ոսկոր։

Նման մեկնաբանության պատճառ ամենայն հավականությամբ հանդիսացել է նրա հագուստի վրայի պատկերը, քանի որ Գոհարն ինքը գտնում է, որ դեռ պիտի նիհարի։