Թոփ 5 հայ աստղեր, ովքեր գովազդային աշխարհի ամենապահանջվածներն են այսօր․ որքա՞ն գումար են նրանք պահանջում

Հայ բիզնեսմենները, ովքեր գումարի պակաս չունեն, նախընտրում են, որ իրենց ապրանքանիշը կամ ծառայությունները գովազդեն հայտնիները՝ հույս ունենալով, որ նրանց երկրպագուները կընտրեն հենց այդ ապրանքանիշը կամ ծառայությունները։ Ինչպես ամեն ինչ կյանքում, այդպես էլ գովազդային աշխարհի պահանջված հայտնիները անընդհատ փոփոխվում են։
Boomnews.am-ը ներկայացնում է հայ հայտնիներ, ովքեր ամենանախընտրելին են բիզես գովազդների համար։

 


Արփի Գաբրիելյան
Իր երգարվեստով քիչ հայտնի դերասանուհի Արփի Գաբրիելյանը «Ֆուլլ հաուս» սիտկոմից հետո դարձել է ամենահայտնիներից մեկը։ Նրա ինստագրամի մեծ հետևողների շնորհիվ, ինչպես նաև իր սիրված ու ճանաչված լինելու համար Արփին այսօր շատ բիզենսների համար նախընտրելի թեկնածու է։ Ավելին, Արփին բացի գովազդներում նկարահանվելուց ունի նաև այլ ծառայություն ապրանքանիշի գովազդում ինստագրամի միջոցով։ Արփիի ծառայությունների գովազդման գների մասին շատ տեղեկատվություն չկա, բայց դերասանուհին վերջերս՝ «Լավ երեկո» ծրագրի շրջանակում կես կատակ ու կես լուրջ նշեց, որ այդ ծառայությունները էժան ծառայությունների շարքին չի դասվում։


Նազենի Հովհաննիսյան

Շոուբիզնեսի ամենասիրված, ամենագեղեցիկ ու ամենագրագետ ներկայացուցիչներից մեկը Նազենին շատ ու շատ ապրանքանիշների «դեմքն է» եղել իր կարիերայի ընթացքում։ Նրա մասին երկար պետք չի գրել, միայն կարելի է ասել, որ ինչքան էլ փոխվեն նախապատվությունները ու ավելանան նոր գովազդային «դեմքեր» Նազենին երբեք չի կորցնում լավագույն հնգյակում իր պատվավոր տեղը։

Մարիամ Ադամյանը՝ Անի Երանյանի հետքերով (լուսանկարներ)

Դերասանուհի Անի Երանյանի կերպարային կտրուկ  փոփոխւթյունը բազմաթիվ քննդատությունների առիթ տվվեց։ Այնուամենայնիվ, տպավորություն է, թե Անիի համար միևնույնն է, թե ինչ են մտածում շուրջբոլորը, կարևորը


Իվետա Մուկուչյան

Գեղեցկուհի Իվետա Մուկուչյանը վերջերս շատ ակտիվացել է այս ոլորտում ու նրան կարելի է հանդիպել գրեթե բոլոր ամենաակտիվ գովազդային արշավներում։ Իվետան իր գեղեցկության ու տաղանդի շնորհիվ շատ արագ ձեռք է բերել երկրպագուների մեծ բանակ, որոնք հնարավորություն են ընձեռնել դերասանուհուն լինել ամենապահնջված գովազդային դեմքերի շարքում;

Շուշան Երիցյան

Սեքսուալ ֆոտոշարքերով հայտնի մոդել/դերասանուհին միգուցե չունի երկրպագուների մեծ բանակ, բայց նա հանդիսանում է մեր գովազդային աշխարհի ամենաթանկ ներկայացուցիչներից մեկը։ Շուշանի անկոմպլեկս հագուկապի շնորհիվ նրա մասնակցության գովազդները շատ մեծ արձագանք են գտնում, իսկ վերջին գովազդային հոլովակներից մեկը նույնիսկ բուռն քննարկման առիթ տվեց։ Շուշանը հայտնի է դարձել գեղեցկության մրցույթներում իր մասնակցությամբ և շատ ակտիվ սեքսուալ ֆոտոշարքեր հրապարակելով։ Նրա մասին մի քանի տարի առաջ ոչ մեկ չգիտեր, բայց այսօր արդեն նա հանդիսանում է ամենապահանջված հայտնիներից մեկը ում մասնակցությամբ գովազդային արաշվները հաջողության են հասնում։

 

Ժաննա Բուտուլյան

Ժաննան իր գեղեցկության շնորհիվ «վերցրել» է գովազդային աշխարհի մի ոլորտ, որում վերոնշյալ շատ քչերն են ակտիվ մասնակցություն ունենում։ Նա ավելի շատ գովազդում է այս կամ այն դիզայների կողմից ձևավորված հագուստները։ Ժաննային միգուցե չտեսնեք հեռուստատեսությամբ, բայց համացանցում շատ կհանդիպեք նրա լուսանկարները՝ ինչ որ նոր հագուստ կամ տեսականի գովազդելիս։

Անկախ այն հանգամանքից, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ հաջողությունների է հասել իր մսնագիտական ոլորտում, փաստ է, որ գովազդային ոլորտում այս պահին նրանք լավագույններից են։
Իսկ Դուք համաձայն եք, որ հենց նրանք են ամենապահանջված հնգյակը։ Եթե՝ ոչ, մեկնաբանություններում գրեք Ձեր թեկնածուի անունը։