Ի՞նչ դաջվածքներ ունեն հայ հայտնիներն, ու ի՞նչ են դրանք խորհրդանշում. ՖՈՏՈ

21-րդ դարում դաջվածքներով աղջիկներն ու կանայք այլևս զարմանք չեն առաջացնում: Դաջվածքը լրացնում է  կանացի կերպարը՝ դառնալով ոճի մի մասը կամ ներքին աշխարհի արտացոլումը: Գեղեցիկ ու էսթետիկ արված դաջվածքը որոշ դեպքերում նույնիսկ կարող է  հիացմունք առաջացնել: Դաջվածքներ ունենալու գերժամանակակից միտումը կլանել է ոչ միայն սովորական մահկանացուներին, այլև աստղերից շատերին: Ոմանք նախընտրում են մինիմալիստական ոճը՝ համեմատաբար փոքր չափերի դաջվածքներ անելով, մյուսներն էլ մարմնի գրեթե 20 տոկոսը ծածկել են ամենատարբեր նկարազարդումներով: Եվ եթե սովորական մարդկանց դաջվածքների նշանակությունը շատերին կարող է չհետաքրքրել, ապա աստղերի պարագայում ճիշտ հակառակն է:  Մենք հավաքել ենք հայկական շոու բիզնեսի այն գեղեցկուհիների լուսանկարները, ովքեր հպարտորեն ցուցադրում են իրենց դաջվածքները:

Մադոննա Հարությունյան

Հայկական եթերի Մադոննան միանգամից տպավորվեց իր գրեթե սպիտակ մազերով ու յուրահատուկ ոճով: Հաղորդավարուհին այն քիչ համարձակներից էր, ով նախընտրեց դաջվածք անել մարմնի այնպիսի հատվածներում, որոնք քողարկելը գրեթե անհնար է: Նա երկու դաջվածք ունի․ մեկը մեջքին է՝ հավանաբար իր հորոսկոպի նշանը, մյուսը՝ կրծքավանդակին արված նուրբ դաջվածք է, գուցե հաղորդավարուհու կյանքի նշանաբանը:

21577323_550023655328917_6380286807128408064_n20065653_287612635040436_7056191260813426688_n

Դիանա Մալենկո

Մյուս համարձակ գեղեցկուհին Դիանան է: Դերասան-հաղորդավարուհին էլ է բնական մաշկը նկարներով զարդարել: Նա ևս մարմնի վրա երկու դաջվածք ունի: Որոշ ժամանակ առաջ Դիանան խնամքով թաքցնում էր իր առաջին դաջվածքը, որն աստղ է հիշեցնում, իսկ այսօր բացեիբաց ցուցադրում է դրանք: Թևին արված դաջվածքը նրա՝ թվով երկրորդն է: Սլաքներ ու լուսին. դժվար է ասել, թե ինչ են խորհրդանշում դրանք Դիանայի համար, բայց առհասարակ սլաքի իմաստն այն է, որ մարդն առաջ է շարժվում կյանքում, հավակնություն ու սեփական ճանապարհը ընտրելու ցանկություն ունի:

11250919_1593930417535520_8701120011271962012_n21107254_185375728671478_2850998848703168512_n

Անատի Սաքանյան

Դերասանուհի Անատի Սաքանյանի դաջվածքը դաստակին է: Գրվածքը՝ Blessed, նշանակում է օրհնված, որը դերասանուհին համադրել է փետուրի հետ, ինչն էլ մեկնաբանվում է հատուկ կապ հոգևոր աշխարհի հետ: Նրա մյուս դաջվածքը կրծքին է: Ի դեպ՝ ժամանակին Անատին նաև սիրելիի անունն էր դաջել դաստակին:

24127076_1945535542434381_5755766603438358528_n7c661738f4bbd0474f5565cf9163ab4d

Անահիտ Սիմոնյան

Երգչուհի, մեդելավորող Անահիտ Սիմոնյանը, յուրօրինակ սիրո խոստովանություն անելով ամուսնուն՝ երգիչ Հայկոյին, ձեռքի վրա դաջել էր «Ես սիրում եմ քեզ, Հայկո» խոսքերը: Սա, իհարկե, ժամանակավոր դաջվածք էր: Իսկ հիմա Անահիտի ձեռքը զարդարում է սիմվոլիկ մի նշան, որն ունի հավերժության խորհուրդ:

26225516_2086787554901849_5630940585935241216_n26863496_1746319978764542_6947309605022072832_n

Եվա Ռիվաս

Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Եվա Ռիվասը կարելի է ասել, որ դաջվածքների հարցում չափը մի փոքր անցել է: Նրա մարմնի մեծ մասը ծածկում են գունավոր ու անհասկանալի դաջվածքները: Կենդանիներ, նախշեր ու այլ դետալներ. դժվար է կռահել Եվայի՝ նման դաջվածքներ անելու դրդապատճառները, բայց արի ու տես, որ երգչուհին ցանկացած պատեհ ու անպատեհ առիթի հպարտորեն ու ազատ ցուցադրում է դրանք:

25009144_3488296811194217_8954467853893894144_n26066130_166718217428630_2898030209473183744_n25023157_298540884002166_6673304894994120704_n

Շարունակելի․․․

Աղբյուր