Էթիկետի կանոններ, որոնք պարտավոր է իմանալ քաղաքակիրթ յուրաքանչյուր անձ

Էթիկետի կանոնները բավականին պարզ են, եթե դրանցից գլուխ հանում եք: Եվ յուրացնել այդ կանոնները ունակ է յուրաքանչյուրը: Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից էթիկետի կանոնները, որոնք անհարժեշտ է իմանալ շրջապատի կողմից հարգանքի արժանանալու և կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար:

Հյուրերի ներկայությամբ

  • Եթե հյուրն առաջին անգամ է Ձեր տանը, ապա նախևառաջ ցույց տվեք նրան, թե որտեղ կարող է իրեն կարգի բերել, այնուհետև հրավիրեք միանալ մյուս հյուրերին:
  • Եթե հյուրերը որպես նվեր խմիչք կամ աղանդեր են բերել, ապա անհրաժեշտ է դնել դրանք սեղանին, որպեսզի օգտվել կարողանան բոլորը:

Երբ Դուք հյուր եք

Եթե պետք է շուտ լքեք խնջույքը, ապա բավական է առանձնանալ տանտիրոջ հետ և ներողություն խնդրել դուրս գալու համար: Դրանից հետո մնացած հյուրերին հաջողություն մաղթելը պարտադիր չէ. այդպես Դուք խանգարում եք ընդհանուր ուրախությանն ու ակնարկում եք մյուսներին, որ գնալու ժամանակն է:

Ռեստորանում

  • Եթե շոգում եք, ապա հարկավոր չէ անձեռոցիկը թափահարել դեմքի դիմաց՝ հով անելով: Բավական է ասել մատուցողին, որ օդը Ձեզ չի բավականացնում, և նա կմիացնի օդափոխման համակարգը:
  • Ոչ մի դեպքում պայուսակից մի հանեք դիմահարդարման պարագաների պայուսակը հասարակական վայրում:
  • Եթե ցանկանում եք կարգի բերել մազերը, ապա դա ևս անհրաժեշտ է անել զուգարանում:
  • Կարող եք թարմացնել շրթներկը հենց սեղանի շուրջ, սակայն թարթչաներկ կամ դիմափոշի օգտագործել կարելի է միայն զուգարանում:

Հաղորդակցության կանոններ

  • Չի կարելի հեռախոսային խոսակցության ժամանակ անծանոթ մարդուն «դու»-ով դիմել, անգամ եթե Ձեզ թվում է, թե խոսողը երեխա է. տպավորությունը կարող է սխալական լինել:
  • Էթիկետի կանոնների մասին հարկավոր է հիշել անգամ տանը: Օրինակ՝ շփման մեջ կարևոր է մի սենյակից մյուսը չբղավելը. դա հաճելի չէ ոչ ոքի համար:

Սեղանի շուրջ

  • Տգեղ է շշից միայն սեփական բաժակի մեջ լցնելը: Վերցնելով շիշը՝ առաջին հերթին առաջարկեք Ձեր կողքին նստածներին:
  • Տգեղ է սեղանին դրված կերակրի ամանից ընտրել լավագույն կտորը: Ընտրեք այն կտորը, որը Ձեզ ավելի մոտ է գտնվում:
  • Ապուր ուտելու ո՛չ ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո չի կարելի գդալը դնել սեղանին: Թողեք գդալն ափսեի մեջ, որպեսզի չկեղտոտեք սփռոցը:

Ընդհանուր կանոններ

  • Հիշեք, որ աշխատավայրում չի կարելի սեղանին դնել պայուսակը, գլխարկը կամ դիմահարդարման պայուսակը: Դրանց համար առավել հարմար վայր գտեք:
  • Եթե նստած եք ցածր բազկաթոռի վրա, ապա ոտքը ոտքին մի գցեք: Ավելի լավ է ծնկները միացնել իրար և երկու ոտքերը միասին մի կողմ թեքել: Կարող եք նաև համեստորեն խաչել ոտքերը:

Հասարակական վայրի զգեստապահարաններ

  • Եթե այնտեղ, որտեղ գտնվում եք, չկա զգեստապահարան, ապա վերարկուն անհրաժեշտ է կախել սենյակում գտնվող հատուկ կախիչների վրա:
  • Զգեստապահարանի հայելու առջև կարող եք ուղղել սանրվածքը, սակայն ոչ հարդարվել կամ դիմահարդարվել, ինչպես նաև ուղղել փողկապը:
  • Որոշ դեպքերում կանանց թույլատրվում է նստել վերարկուով, սակայն տղամարդկանց դա արգելվում է յուրաքանչյուր դեպքում:

Էթիկետը ավտոմեքենայում

  • Մեքենա նստելիս կինը ոչ թե պետք է «ոտքերով մտնի» դրա մեջ, այլ սկզբում նստի նստարանի ծայրին, այնուհետև ոտքերը տանի դեպի մեքենան: Եվ հակառակը, իջնելիս հարկավոր է սկզբում ոտքերը դուրս բերել, դնել գետնի վրա, այնուհետև դուրս  գալ մեքենայից:
  • Կինը և տղամարդը միևնույն մեքենայի ետնամասում իրար կողքի նստում են միայն այն դեպքում, երբ շատ լավ ծանոթ են իրար:

Աղբյուր