Տնական 8 դեղամիջոց, որոնց արդյունքը երաշխավորված է․ ազատվեք կոկորդի ցավից, սնկային հիվանդություններից ու ոչ միայն

Ձմեռվա գալու հետ մեկտեղ կտրուկ մեծանում է հարբուխի ու մրսածության տարածվածությունը, ոմանք մոռանում են ցուրտ եղանակին տաք հագնվել, ուստի միանգամից հիվանդանում են։ Բայց այսօր խոսելու ենք ոչ միայն հարբուխի և նմանատիպ հիվանդությունների, այլև, առհասարակ, առավել հաճախ հանդիպող խնդիրների մասին։

Բուժման համար դեղատներում դեղեր միշտ էլ վաճառվում են, սակայն դրանք գնելուց առաջ պետք է մի պահ մտածել՝ արդյոք դրանք մյուս կողմից չե՞ն վնասում ձեր օրգանիզմը։ Հենց այդ պատճառով ձեզ ենք առաջարկում տնական 8 դեղամիջոց, որոնց դրական արդյունքը երաշխավորվում է ժողովրդական բժշկության կողմից։

8. Սառը ջրով ողողումներ

Հայտնի միջոց է կոկորդի ցավի դեպքում յոդով և սոդայով ողողումներ անելը։ Կատարված հետազոտության ժամանակ, որի ընթացքում մարդկանց մի մասը յոդով ու սոդայով ողողում էր արել, իսկ մյուս մասը՝ սառը ջրով, պարզվեց, որ սառը ջրով ողողումներ կատարած անձանց՝ հարբուխով հիվանդանալու շանսերը երեք անգամով ավելի քիչ էին։

7․ Քացախը՝ ականջի բորբոքման դեպքում

Բժիշկները գտել են, որ ականջի բորբոքումների դեպքում լավ տարբերակ է սպիտակ ու տնական քացախների խառնուրդը՝ 1։1 հարաբերությամբ։ Ամեն ականջի մեջ լցրեք այս խառնուրդից մեկ գդալ, և ականջները մի փոքր տաքացնելուց հետո մաքրեք այն։

6․ Բանջարեղենը՝ ատամների սպիտակեցման համար

Շատերը գիտեն, որ գազարն ամրացնում և սպիտակեցնում է ատամները, սակայն պարզվում է, որ վարունգը նույնպես ունի այդպիսի հատկություններ։ Այս բանջարեղենները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, վիտամին A, K և հակաօքսիդանտներ։

5. Ազատվեք միգրենից սառույցի թրջոցի միջոցով

Սառույցի՝ միգրենի դեմ պայքարելու հատկությունն առաջին անգամ ներկայացվել է 1849 թվականին։ Հետագայում ապացուցվել է, որ վզի հատվածում սառույցի թրջոց դնելն օգնում է թեթևացնել գլխացավը։

4․ Սխտորով թրջոց՝ գորտնուկների դեմ

Գորտնուկների առաջացման հստակ պատճառները հայտնի չեն ոչ ոքի, սակայն մի բան հստակ է՝ դրանք շատ տհաճ գոյացություններ են։ Գորտնուկներից ազատվելու համար կտրատեք սխտորը և վրան լցրեք եռացրած ջուր։ Սպասեք մի քանի րոպե, ապա բամբակը թրջեք ջրի մեջ և քսեք գորտնուկների վրա։ Կատարեք սա օրական մի քանի անգամ այնքան ժամանակ, մինչև որ գորտնուկները կանհետանան։

3․ Հազի դեմ մեղր՝ սիրոպների փոխարեն

Տհաճ հազից ազատվելու համար քնելուց 30 րոպե առաջ 2 գդալ մեղր կերեք։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեղրի՝ հազի դեմ պայքարելու ունակությունները ոչնչով պակաս չեն հազի դեմ սիրոպներից։ Բացի այդ՝ մեղրը օգնում է լավ ու հանգիստ քուն մտնել։

2․ Նատրիումով և քացախով հակասնկային լոգանք

Նատրիումով և քացախով լոգանքն օգնում է պայքարել ոտքի սնկային հիվանդությունների դեմ։ Բայց, այնուամենայնիվ, ինչպես ցանկացած դեղամիջոց, սա ևս ունի հակացուցումներ։ Մի օգտագործեք այս միջոցը, եթե ունեք կտրվածքներ, վերքեր, վարիկոզ, սրտանոթային հիվանդություններ, այլ հիվանդություն, որը կարող է մարմնի ջերմաստիճանի բարձրացում առաջացնել։

1․ Հալվեն և նշի յուղը՝ մարմնի ձգված նշանների դեմ

Մաշկի միջին շերտերի ձգման արդյունքում մաշկի վրա կարող են զոլեր առաջանալ։ Այս խնդիրը հանդիպում է շատերի մոտ, և ահա, թե ինչպես ազատվել դրանցից։ Խառնեք հալվեի խյուսը նշի յուղի հետ հավասար քանակությամբ, խառնուրդը քսեք զոլերի վրա և 15 րոպե թողնելուց հետո մաքրեք։ Կրկնեք օրական մի քանի անգամ։ Որոշ ժամանակ անց կնկատեք արդյունքը։

Աղբյուր